Հոդված 7. Բնակելի տները և բնակելի տարածությունները բնակարանային ֆոնդից հանելը
Հոդված 7. Բնակելի տները և բնակելի տարածությունները բնակարանային ֆոնդից հանելը
Պարբերաբար, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից սահմանվող ժամկետներում, հետազոտվում է պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տների վիճակը: Բնակության համար ոչ պիտանի բնակելի տներն ու բնակելի տարածությունները վերասարքավորվում են այլ նպատակներով օգտագործելու համար կամ այդպիսի տները քանդվում են պատգամավորների շրջանային, քաղաքային (հանրապետական ենթակայության քաղաքի) խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ: