Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 8. Բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 8. Բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի

Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակության համար պիտանի բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի, որպես կանոն, չի թույլատրվում: Բացառիկ դեպքերում բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի կարող է իրականացվել սույն օրենսգրքի 7 հոդվածում նշված մարմինների որոշմամբ: Գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի կատարվում է համապատասխան նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների կենտրոնական մարմինների առաջարկությունների հիման վրա:

Կոլտնտեսություններին պատկանող բնակելի տների և բնակելի տարածությունների փոխադրումը ոչ բնակելիի կատարվում է կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորների ժողովի որոշմամբ:

Հհոդված 9. Քաղաքացիների բնակարանային իրավունքները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն սահմանված կարգով բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում:

Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին են հատկացվում անժամկետ օգտագործման համար:

Քաղաքացիները իրավունք ունեն որպես անձնական սեփականություն ունենալու բնակելի տուն (տան մի մասը) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ոչ ոք չի կարող զբաղեցրած բնակելի տարածությունից վտարվել կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքի սահմանափակման ենթարկվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով:

հոդված 10. Քաղաքացիների բնակարանային պարտականությունները

Քաղաքացիները պարտավոր են հոգատարությամբ վերաբերվել այն տանը, որտեղ բնակվում են, բնակելի տարածությունն օգտագործել իր նպատակին, պահպանել բնակելի տարածությունների օգտագործման կանոնները և սոցիալիստական համակեցության կանոնները, խնայողաբար ծախսել ջուրը, գազը, էլեկտրական և ջերմային էներգիան:

Չի թույլատրվում բնակարանային իրավունքներն իրականացնել դրանց նպատակին հակառակ կամ ուրիշ քաղաքացիների իրավունքների, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտումով:

հոդված 11. Անաշխատ եկամուտներ կորզելու նպատակով բնակելի տների և բնակելի տարածությունների օգտագործման արգելումը

Բնակելի տներն ու բնակելի տարածությունները քաղաքացիների կողմից չեն կարող օգտագործվել անձնական շահառության, անաշխատ եկամուտներ կորզելու նպատակով և այլ շահադիտական նպատակներով, ինչպես նաև ի վնաս հասարակության շահերի:

հոդված 12. խսհ Միության իրավասությունը բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում խսհ Միության տնօրինությանը ենթակա են`

1) բնակարանային հարաբերությունների օրենսդրական կարգավորման միասնության ապահովումը.

2) միութենական ենթակայության բնակարանային տնտեսության ղեկավարումը, միութենական-հանրապետական ենթակայության բնակարանային տնտեսության ընդհանուր ղեկավարումը.

3) բնակարանային տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու նրանց գործունեության ընդհանուր հիմունքների սահմանումը.

4) բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման պլանային առաջադրանքների հաստատումը ըստ միութենական հանրապետությունների, ԽՍՀՄ նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների.

5) բնակարանային ֆոնդի նորոգման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության կիրառումը.

6) բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման համար ֆինանսական և նյութական ռեսուրսների ծախսման նորմատիվների սահմանումը ըստ միութենական հանրապետությունների, ԽՍՀՄ նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների.

7) բնակարանային ֆոնդի պետական հաշվառման միասնական կարգի սահմանումը.

8) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, բնակելի տարածությունների հատկացման և դրանց օգտագործման հիմնական կանոնների սահմանումը.

9) բնակարանավարձի չափի սահմանումը և բնակելի տարածությունների ու կոմունալ ծառայությունների վարձի արտոնությունների սահմանումը.

10) բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և նրանց գործունեության հիմնական կանոնների սահմանումը.

11) բնակարանային ֆոնդի օգտագործման ու պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունը և դրա իրականացման կարգի սահմանումը.

12) բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում ընդհանուր-միութենական նշանակություն ունեցող մյուս հարցերի լուծումը` ԽՍՀՄ Սահմանադրությանը և խսհ Միության ու միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։