Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 55. Բնակելի տարածությունում որպես ընտանիքի անդամներ ուրիշ քաղաքացիներ բնակեցնելու վարձակալի իրավունքը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 55. Բնակելի տարածությունում որպես ընտանիքի անդամներ ուրիշ քաղաքացիներ բնակեցնելու վարձակալի իրավունքը

Վարձակալն իրավունք ունի իր հետ բնակվող ընտանիքի անդամների համաձայնությամբ իր զբաղեցրած բնակելի տարածությունում սահմանված կարգով բնակեցնելու իր ամուսնուն, երեխաներին, ծնողներին, ինչպես նաև այլ անձանց:

Անչափահաս երեխաներին իրենց ծնողների մոտ բնակեցնելու համար ընտանիքի անդամների համաձայնությունը չի պահանջվում:

Սույն հոդվածին համապատասխան, բնակելի տարածությունում բնակեցված անձինք այդ բնակելի տարածությունից օգտվելու իրավունք են ձեռք բերում այնտեղ բնակվող մյուս անձանց հետ համահավասար, եթե բնակեցնելիս այդ քաղաքացիների, վարձակալի և նրա հետ բնակվող նրա ընտանիքի անդամների միջև այլ համաձայնություն չի եղել:

հոդված 56. Բնակարանավարձը

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունից օգտվելու վարձի (բնակարանավարձի) չափը սահմանում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:

Միապատիկ չափով վճարվում է այն բնակելի մակերեսի համար, որը վարձակալին և նրա ընտանիքի անդամներին հասնում է ըստ սահմանված նորմաների, ինչպես նաև հավելյալ մակերեսի համար, եթե դրա չափերը ամբողջ ընտանիքի հաշվով չեն գերազանցում մեկ մարդուն հասնող բնակելի մակերեսի նորմայի կեսը: Մնացած հավելյալ մակերեսից օգտվելու համար գանձվում է ավելի բարձր վարձ, որը սահմանվում է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից:

Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել բնակարանավարձը: Վարձակալը բնակարանի վարձը պետք է մուծի ամեն ամիս ոչ ուշ, քան մինչև ապրած ամսվան հաջորդող ամսի տասը:

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, բնակարանավարձի արտոնությունները սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ:

Կոլտնտեսություններին պատկանող տներում բնակվող քաղաքացիներին կարող են բնակարանավարձի արտոնություններ տրվել կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորների ժողովի որոշմամբ:

հոդված 57. Կոմունալ ծառայությունների վարձը

Կոմունալ ծառայությունների (ջրամատակարարում, գազ, էլեկտրական և ջերմային էներգիա և այլ ծառայություններ) վարձը գանձվում է բնակարանավարձից անկախ, ըստ սահմանված կարգով հաստատված տարիֆների:

Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել կոմունալ ծառայությունների վարձը:

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, կոմունալ ծառայությունների վարձի արտոնությունները սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ:

հոդված 58. ջեռուցում և լուսավորություն ունեցող բնակելի տարածությունից անվճար օգտվելը

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` գյուղական վայրերում, բնակավայրերից դուրս (իսկ խսհ Միության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` բանվորական և այլ ավաններում) աշխատող ու բնակվող մասնագետները անվճար օգտվում են ջեռուցում և լուսավորություն ունեցող բնակելի տարածությունից: Այդպիսի տարածությամբ ապահովվող մասնագետների կատեգորիաների ցանկերը և նրանց բնակելի տարածություններ տրամադրելու կարգը սահմանում են ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը և հայաստանի հանրապետություն Նախարարների խորհուրդը:

հոդված 59. Ժամանակավորապես բացակայողների համար բնակելի տարածության պահպանումը

Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների ժամանակավոր բացակայության դեպքում նրանց համար բնակելի տարածությունը պահպանվում է մինչև վեց ամիս:

Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների համար բնակելի տարածությունը սույն հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետից ավելի պահպանվում է`

1) իսկական ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում` ժամկետային զինվորական ծառայության ամբողջ ժամանակաընթացքում, ինչպես նաև պահեստի սպաներին մինչև երեք տարի ժամանակով իսկական զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում` իսկական զինվորական ծառայության ժամանակաշրջանում. իսկական զինվորական ծառայության մեջ որպես պրապորշչիկ, միչման և գերակետիկ ծառայության զինծառայող գտնվելու դեպքում` իսկական զինվորական ծառայության մեջ գտնվելու առաջին հինգ տարվա ընթացքում.

2) մշտական բնակության վայրից ըստ աշխատանքի պայմանների և բնույթի (նավերի անձնակազմեր, հետախուզական խմբերի, արշավախմբերի աշխատողներ և ուրիշներ) կամ սովորելու կապակցությամբ (ուսանողներ, ասպիրանտներ և ուրիշներ) մեկնելու դեպքում` տվյալ աշխատանքի կատարման կամ ուսման ամբողջ ժամանակաընթացքում.

3) դաստիարակության համար երեխաներին պետական մանկական հիմնարկներում, ազգականների, խնամակալի կամ հոգաբարձուի մոտ տեղավորելու դեպքում` այդ հիմնարկներում, ազգականների, խնամակալի կամ հոգաբարձուի մոտ նրանց գտնվելու ամբողջ ժամանակաընթացքում, եթե ընտանիքի մյուս անդամները բնակվում են այն բնակելի տարածությունում, որից դուրս են եկել երեխաները: Եթե բնակելի տարածությունում, որից դուրս են եկել երեխաները, ընտանիքի մյուս անդամները չեն բնակվում և բնակելի տարածությունը բնակեցվել է այլ անձանցով կամ այլ պատճառներով այդ բնակելի տարածությունում բնակեցումը հնարավոր չէ, ապա պետական մանկական հիմնարկում, ազգականների, խնամակալի (հոգաբարձուի) մոտ գտնվելու ժամկետը լրանալուց հետո այդ երեխաներին արտահերթ բնակարան է հատկացվում սահմանված նորմաներով (սույն օրենսգրքի 39 և 41 հոդվածներ).

4) խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունների կատարման կապակցությամբ բացակայելու դեպքում` այդ պարտականությունների կատարման ամբողջ ժամանակաընթացքում.

5) բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում գտնվելու դեպքում` այնտեղ գտնվելու ամբողջ ժամանակաընթացքում.

6) կալանքի վերցվելու դեպքում` քննության և դատի տակ գտնված ամբողջ ժամանակաընթացքում.

7) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված դեպքերում բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը բացակայողի համար պահպանվում է այդ կետերում նշված ժամկետը լրանալու օրից վեց ամսվա ընթացքում:

Սահմանված ժամկետներից ավելի անձի բացակայության հետևանքով բնակելի տարածությունից օգտվելու` այդ անձի իրավունքը կորցված է ճանաչվում դատական կարգով` վարձատուի կամ այդ բնակելի տարածությունում բնակվելու մնացած մյուս մշտական օգտագործողների հայցով:

Եթե վարձակալը կամ նրա ընտանիքի անդամը հարգելի պատճառներով բացակայել է վեց ամսից ավելի, այդ ժամկետը վարձակալի կամ ընտանիքի բացակայող անդամի դիմումի հիման վրա կարող է երկարացվել վարձատուի կողմից, իսկ վեճ ծագելու դեպքում` դատարանի կողմից:

հոդված 60. Ժամանակավոր բացակայողի իրավունքներն ու պարտականությունները

Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամի ժամանակավոր բացակայության դեպքում (սույն օրենսգրքի 59 հոդված) ժամանակավոր բացակայողները պահպանում են բնակելի տարածության վարձակալության պայմանագրից բխող իրավունքները և կրում պարտականությունները: Այն բնակելի մակերեսը, որի օգտագործման իրավունքը պահպանվում է բացակայողի համար, հավելյալ չի համարվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։