Հոդված 141. Բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը
Հոդված 141. Բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը
Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման (ընթացիկ և հիմնական) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է բնակարանային-շահագործման կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ այդ միջոցները չբավականացնելու դեպքում` պետական բյուջեի հաշվին:
Գերատեսչական բնակարանային ֆոնդի շահագործման և ընթացիկ նորոգման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին ենթակա բնակարանային-շահագործման կազմակերպությունների միջոցների հաշվին, իսկ այդ միջոցները չբավականացնելու դեպքում` համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջոցների հաշվին: Գերատեսչական բնակարանային ֆոնդի հիմնական նորոգումը կատարվում է համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հանրային բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ֆոնդատերերի սեփական միջոցների հաշվին:
Բնակարանային-շահագործման կազմակերպությունների հաշվեկշռի մեջ գտնվող բնակելի տներում առևտրական, կենցաղային և ոչ արդյունաբերական բնույթի այլ կարիքների համար նախատեսված առանձին ոչ բնակելի շինությունների և ոչ բնակելի տարածությունների շահագործման ու նորոգման հետ կապված ծախսերը, ինչպես նաև դրանց շահագործման ու նորոգման նյութատեխնիկական ապահովումը հաշվի են առնվում բնակարանային-շահագործման կազմակերպությունների տնտեսական գործունեությունը պլանավորելիս:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում շահագործման ու նորոգման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է կոոպերատիվների միջոցների հաշվին: