Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 132. Այն քաղաքացիների ապահովումը բնակելի տարածություններով, որոնց տները ենթակա են քանդման` հողամասերը վերցվելու կապակցությամբ

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 132. Այն քաղաքացիների ապահովումը բնակելի տարածություններով, որոնց տները ենթակա են քանդման` հողամասերը վերցվելու կապակցությամբ

Պետական կամ հասարակական կարիքների համար հողամասերը վերցվելու կապակցությամբ քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տները քանդելու դեպքում հիշյալ քաղաքացիներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև այդ տներում մշտապես բնակվող մյուս քաղաքացիներին սահմանված նորմաներով բնակարաններ են հատկացվում պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում: Բացի դրանից, բնակելի տների սեփականատերերին, ըստ նրանց ընտրության, կամ վճարվում է քանդվող տների, շինությունների և կառուցվածքների արժեքը, կամ իրավունք է տրվում իրենց հայեցողությամբ օգտագործելու այդ տները, շինությունները և կառուցվածքները քանդելուց հետո մնացած նյութերը: Քաղաքացիների ցանկությամբ, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները նրանց հնարավորություն են ապահովում (բնակարաններ հատկացնելու փոխարեն) արտահերթ կարգով դառնալու բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամներ և այնտեղ ստանալու բնակարաններ:

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարաններ հատկացնելու կարգը, քանդվող տների, շինությունների և կառուցվածքների արժեքի հատուցման չափերն ու կարգը սահմանում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:

հոդված 133. Քանդման ենթակա բնակելի տների և շինությունների տեղափոխումը

Քաղաքացիների ցանկությամբ, նրանց պատկանող` քանդման ենթակա բնակելի տները և շինությունները կարող են տեղափոխվել ու վերականգնվել նոր տեղում:

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, տների` շինությունների ու կառուցվածքների տեղափոխման պայմանները սահմանում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:

հոդված 134. Նոր տեղում բնակելի տների, շինությունների և կառուցվածքների կառուցումը այն քաղաքացիների համար, որոնց տները ենթակա են քանդման

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` խսհ Նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում այն քաղաքացիների համար, որոնց տները ենթակա են քանդման, նրանց ցանկությամբ, նոր տեղում կառուցվում են բնակելի տներ, շինություններ ու կառուցվածքներ և հանձնվում այդ քաղաքացիներին` որպես անձնական սեփականություն: Ընդ որում, քանդվող բնակելի տների, շինությունների և կառուցվածքների արժեքը չի հատուցվում:

հատված iy

բնակարանային ֆոնդի պահպանության ապահովումը, նրա շահագործումն ու նորոգումը Հոդված 135. Բնակարանային ֆոնդի պահպանության ապահովումը

Պետական և հասարակական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, պաշտոնատար անձինք պարտավոր են հոգ տանել բնակարանային ֆոնդի պահպանության և նրա բարեկարգության բարձրացման մասին:

Այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, որոնց հաշվեկշռում է գտնվում բնակարանային ֆոնդը, պատասխանատվություն են կրում նրա պահպանության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։