Հոդված 139. Կոլտնտեսություններին, սովխոզներին և գյուղական վայրերում գտնվող մյուս կազմակերպություններին պատկանող բնակելի տների շահագործման ու նորոգման կազմակերպումը
Հոդված 139. Կոլտնտեսություններին, սովխոզներին և գյուղական վայրերում գտնվող մյուս կազմակերպություններին պատկանող բնակելի տների շահագործման ու նորոգման կազմակերպումը
Կոլտնտեսություններում, սովխոզներում և գյուղական վայրերում գտնվող մյուս ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին պատկանող բնակելի տների շահագործումն ու նորոգումը իրականացնում են նրանց բնակարանային-շահագործման և նորոգման-շինարարական ծառայությունները: Այդպիսի ծառայություններ չլինելու դեպքում հիշյալ տների շահագործումն ու նորոգումն իրականացնում են պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային-շահագործման և նորոգման-շինարարական կազմակերպությունները: