Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 68. Փոխանակումը անվավեր ճանաչելը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 68. Փոխանակումը անվավեր ճանաչելը

Սույն օրենսգրքի 66 հոդվածում նախատեսված հանգամանքների առկայությամբ կատարված փոխանակումը անվավեր է ճանաչում.

Փոխանակումը կարող է անվավեր ճանաչվել նաև գործարքը անվավեր ճանաչելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի սահմանված հիմքերով:

Փոխանակումը անվավեր է ճանաչվում դատական կարգով:

հոդված 69. Փոխանակումը անվավեր ճանաչելու հետևանքները

Փոխանակումը անվավեր ճանաչելու դեպքում կողմերը ենթակա են վերաբնակեցման նախկինում զբաղեցրած բնակելի տարածություններում:

Փոխանակում կատարելու համար կողմի անհիմն կարգով ստացած գույքը բռնագանձվում է հօգուտ պետության:

հոդված 70. Բնակելի տարածությունների փոխանակումը Հայաստանի Հանրապետության և այլ միութենական հանրապետության տերիտորիայում գտնվող տներում

Եթե բնակելի տարածությունը, որի հետ կատարվում է փոխանակումը, գտնվում է այլ միութենական հանրապետության տերիտորիայում գտնվող տանը, փոխանակումը կատարվում է խսհ Միության, Հայաստանի Հանրապետության և համապատասխան միութենական հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։