Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 21. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և նրա պահպանության ապահովմանը քաղաքացիների մասնակցության կարգը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 21. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և նրա պահպանության ապահովմանը քաղաքացիների մասնակցության կարգը

Քաղաքացիները մասնակցում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և նրա պահպանության ապահովմանը` բնակարանային ֆոնդի օգտագործման բարելավման, պատշաճ պահպանման և շահագործման միջոցառումների իրականացման գործում պետական և հասարակական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին աջակցություն ցույց տալու, այդ հարցերով առաջարկություններ մտցնելու միջոցով:

հոդված 22. Բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները հաշվի առնելը

Պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև պաշտոնատար անձինք պարտավոր են ըստ ամենայնի հաշվի առնել հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների և քաղաքացիների առաջարկությունները բնակարանային ֆոնդի օգտագործումը և պահպանումը բարելավելու միջոցառումներ իրականացնելիս:

(25.05.85 խմբագրությամբ)

հոդված 23. Նոր կառուցված տների բնակելի մակերեսի մի մասը բնակեցման համար կառուցողների կողմից պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին և մյուս կազմակերպություններին հանձնելը

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` ԽՍՀՄ նախարարների խորհուրդը իրավունք ունի որոշելու պետական կապիտալ ներդրումների հաշվին կառուցված տների բնակելի մակերեսի մի մասը բնակեցման համար կառուցողների կողմից պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին և մյուս կազմակերպություններին հանձնելու հիմքերն ու պայմանները, ինչպես նաև հանձնվող բնակելի մակերեսի չափերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։