Հոդված 144. Բնակարանային ֆոնդին պատճառված վնասի հատուցումը
Հոդված 144. Բնակարանային ֆոնդին պատճառված վնասի հատուցումը
Բնակելի տներին, բնակելի տարածություններին, ինժեներային սարքավորումներին, բարեկարգման օբյեկտներին և տներին հարող հողամասերում եղած կանաչ տնկարկներին վնաս պատճառած ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են հատուցել պատճառած վնասը:
Պաշտոնատար անձինք և մյուս աշխատողները, որոնց մեղքով ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները կատարել են վնասի հատուցման հետ կապված ծախսեր, նյութական պատասխանատվություն են կրում սահմանված կարգով:
հատված yi
բնակարանային վեճերի լուծումը