Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 80. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 80. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կարող է փոփոխվել միայն վարձակալի, նրա ընտանիքի անդամների և վարձատուի համաձայնությամբ, բացառությամբ խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներով, խսհ Միության այլ օրենսդրական ակտերով և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

հոդված 81. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը վարձակալի ընտանիքի անդամի պահանջով

Վարձակալի ընտանիքի չափահաս անդամը իրավունք ունի պահանջելու, նույն բնակելի տարածությունում բնակվող ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ, իր հետ բնակելի տարածության վարձակալության առանձին պայմանագիր կնքել, եթե նրան բաժին ընկնող բնակելի մակերեսը կարող է անջատվել մեկուսացված սենյակի ձևով:

Սույն հոդվածի առաջին մասում սահմանված կանոնը չի կիրառվում այն ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տների բնակելի տարածությունների վարձակալության նկատմամբ, որոնք ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ մտցված են ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ցուցակների մեջ, որոնց տներից բանվորների և ծառայողների (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին) դատական կարգով վտարումը թույլատրվում է ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության հետ աշխատանքային հարաբերությունները սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի դադարեցնելու կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ, բացի այն դեպքերից, երբ քաղաքացիները բնակելի տարածությունը ստացել են ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ կամ ազատվել են աշխատանքից այլ հիմքերով:

Բնակելի տարածության առանձին վարձակալության պայմանագիր կնքելուց հրաժարվելը կարող է վիճարկվել դատական կարգով:

հոդված 82. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը ընտանիքի մյուս անդամին վարձակալ ճանաչելու հետևանքով

Վարձակալի ընտանիքի չափահաս անդամը կարող է վարձակալի և նրա հետ բնակվող ընտանիքի մյուս անդամների համաձայնությամբ պահանջել նախկինում կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով իրեն վարձակալ ճանաչել սկզբնական վարձակալի փոխարեն: Վարձակալի մահվան դեպքում նույնպիսի իրավունք ունի նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ:

Այս հոդվածի առաջին մասում սահմանված կանոնները չեն կիրառվում սույն օրենսգրքի 81 հոդվածի երկրորդ մասում նշված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բնակելի տարածությունների վարձակալության նկատմամբ, բացի վարձակալի մահվան կամ քաղաքացու կողմից բնակելի տարածությունը ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ ստանալու կամ սույն օրենսգրքի 81 հոդվածի երկրորդ մասում չնշված պատճառներով աշխատանքից ազատվելու դեպքերից:

Վարձակալության պայմանագրով ընտանիքի անդամին վարձատուի կողմից վարձակալ ճանաչելու մերժումը կարող է վիճարկվել դատական կարգով:

հոդված 83. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանների փոփոխումը մեկ ընտանիքում միավորվող վարձակալների պահանջով

Մեկ բնակարանում բնակվող և նրանում բնակելի տարածություններից առանձին պայմանագրերով օգտվող քաղաքացիները մեկ ընտանիքում միավորվելու դեպքում իրավունք ունեն պահանջելու իրենցից որևէ մեկի հետ վարձակալության պայմանագիր կնքել նրանց կողմից զբաղեցված ամբողջ տարածության համար:

Վարձակալության մեկ պայմանագիր կնքելուց հետո վարձատուի հրաժարվելը կարող է վիճարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։