Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության խնդիրները
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության խնդիրները
Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության խնդիրներն են բնակարանային հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ԽՍՀՄ ահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորվող բնակարանի իրավունքի ապահովման, բնակարանային ֆոնդի պատշաճ օգտագործման և պահպանության նպատակով, ինչպես նաև բնակարանային հարաբերությունների բնագավառում օրինականության ամրապնդումը:
հոդված 3. խսհ Միության և Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությունը
հայաստանի հանրապետությունում բնակարանային հարաբերությունները կարգավորվում են խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներով և դրանց համապատասխան հրատարակվող` խսհ Միության բնակարանային օրենսդրության մյուս ակտերով, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության այլ ակտերով:
բնակելի տների շինարարության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են խսհ Միության և Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությամբ:
հոդված 4. բնակարանային ֆոնդը
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող բնակելի տները, ինչպես նաև այլ շինությունների բնակելի տարածությունները կազմում են բնակարանային ֆոնդը:
Բնակարանային ֆոնդը ընդգրկում է` պետությանը պատկանող բնակելի տները և այլ շինությունների բնակելի տարածությունները (պետական բնակարանային ֆոնդ). կոլտնտեսություններին և մյուս կոոպերատիվ կազմակերպություններին, նրանց միավորումներին, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպություններին պատկանող բնակելի տները և այլ շինությունների բնակելի տարածությունները (հանրային բնակարանային ֆոնդ).
բնակարանային-շինարարական կոոպերատիվներին պատկանող բնակելի տները (բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդ).
քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տները և բնակարանները (անհատական բնակարանային ֆոնդ):
Բնակարանային ֆոնդի մեջ ընդգրկվում են նաև պետական-կոլտնտեսային և այլ պետական-կոոպերատիվ միավորումներին, ձեռնարկություններին ու կազմակերպություններին պատկանող բնակելի տները և բնակարանները խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` այդ տների նկատմամբ կիրառվում են հանրային բնակարանային ֆոնդի համար սահմանված կանոնները:
Բնակարանային ֆոնդի մեջ չեն մտնում բնակելի տների այն ոչ բնակելի տարածությունները, որոնք նախատեսված են առևտրական, կենցաղային կարիքների և ոչ արդյունաբերական բնույթի այլ կարիքների համար:
Տները մտցվում են բնակարանային ֆոնդի մեջ` դրանք սահմանված կարգով շահագործման ընդունելուց հետո:
(04.03.89 խմբագրությամբ)
հոդված 5. պետական բնակարանային ֆոնդ
Պետական բնակարանային ֆոնդը գտնվում է պատգամավորների տեղական խորհուրդների տնօրինության տակ (տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդ) և նախարարությունների, պետական կոմիտեների ու գերատեսչությունների տնօրինության տակ (գերատեսչական բնակարանային ֆոնդ):
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` քաղաքներում և քաղաքատիպ ավաններում գերատեսչական բնակարանային ֆոնդի տները ենթակա են աստիճանական հանձնման պատգամավորների տեղական խորհուրդների տնօրինությանը` ԽՍՀՄ նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով և ժամկետներում: