Հոդված 61. Բնակելի տարածությունը բրոնյայի ենթարկելը
Հոդված 61. Բնակելի տարածությունը բրոնյայի ենթարկելը
Վարձակալների և նրանց ընտանիքների անդամների կողմից զբաղեցված բնակելի տարածությունները բրոնյայի են ենթարկվում արտասահման աշխատանքի ուղարկվելիս` արտասահմանում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում, Ծայրագույն Հյուսիսի շրջաններ և դրանց հավասարեցված վայրեր աշխատանքի մեկնելիս` աշխատանքային պայմանագրի գործողության ամբողջ ժամանակամիջոցում, իսկ խսհ Միության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` Ծայրագույն Հյուսիսի շրջաններում և դրանց հավասարեցված վայրերում գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել բնակելի տարածությունների բրոնյայի ենթարկելու նաև այլ դեպքեր:
Սույն հոդվածում նշված դեպքերում պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից վարձակալին կամ նրա ընտանիքի անդամներին տրվում է պահպանագիր (բրոնյա) վարձատուին ներկայացնելու համար: Պահպանագիր տալուց հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով:
Պահպանագրերի ժամկետը լրանալուց հետո վեց ամսվա ընթացքում վարձատուի հայցով բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կարող է լուծվել դատական կարգով:
Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում պաշտոնեական բնակելի տարածությունների և հանրակացարաններում գտնվող տարածությունների նկատմամբ:
հոդված 62. Բրոնյայի ենթարկված բնակելի տարածության օգտագործումը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի բրոնյայի ենթարկված բնակելի տարածությունը օգտագործման տալու ենթավարձակալներին կամ ժամանակավոր բնակիչներին` պահպանագրի գործողության ժամկետի սահմաններում:
հոդված 63. Բրոնյայի ենթարկված բնակելի տարածությունից ենթավարձակալների և ժամանակավոր բնակիչների վտարումը
Վարձակալի կամ նրա ընտանիքի անդամների վերադառնալու դեպքում նրանք իրավունք ունեն պահանջելու անհապաղ ազատել բրոնյայի ենթարկված բնակելի տարածությունը` պահպանագրի ժամկետը լրանալուց անկախ: Եթե ենթավարձակալները կամ ժամանակավոր բնակիչները հրաժարվեն բնակելի տարածությունն ազատելուց, ապա նրանք վարձակալի պահանջով ենթակա են վտարման դատական կարգով, առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու: