Հոդված 136. Բնակարանային ֆոնդի պահպանությունն ապահովելու ուղղությամբ վարձատուի պարտականությունները
Հոդված 136. Բնակարանային ֆոնդի պահպանությունն ապահովելու ուղղությամբ վարձատուի պարտականությունները
Վարձատուն պարտավոր է ժամանակին կատարել բնակելի տների նորոգումը, ապահովել տների և բնակելի տարածությունների ինժեներային սարքավորումների անխափան աշխատանքը, տների մուտքերի, ընդհանուր օգտագործման մյուս տեղերի և տներին հարող տերիտորիայի պատշաճ պահպանումը:
Բնակարանային ֆոնդի հիմնական նորոգումը, բնակելի տների ինժեներային սարքավորումների աշխատանքում տեղ գտած անսարքությունների վերացումը և բնակելի տարածությունների ընթացիկ նորոգումը, որը պետք է կատարի վարձատուն, իրականացվում են բնակարանային ֆոնդի տեխնիկական շահագործման կանոններին և նորմաներին համապատասխան:
Անհետաձգելի անհրաժեշտությունից բխող դեպքերում վարձատուի կողմից նորոգման պարտականությունները չկատարելը բնակելի տարածության վարձակալին իրավունք է տալիս կատարելու նորոգում և նրա արժեքը մտցնելու բնակարանային վարձի հաշվի մեջ: