Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 79. Բնակելի տան հիմնական նորոգման կապակցությամբ քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 79. Բնակելի տան հիմնական նորոգման կապակցությամբ քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելը

Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տան հիմնական նորոգում կատարելիս, երբ նորոգումը չի կարող կատարվել առանց վարձակալին վտարելու, վարձատուն պարտավոր է վարձակալին և նրա ընտանիքի անդամներին մի այլ բնակելի տարածություն հատկացնել հիմնական նորոգում կատարելու ժամանակամիջոցում, ընդսմին չլուծելով նորոգվող տարածության վարձակալության պայմանագիրը: Այդ բնակելի տարածությունում վերաբնակվելուց վարձակալի հրաժարվելու դեպքում վարձատուն կարող է պահանջել նրա վերաբնակեցումը դատական կարգով:

Հիմնական նորոգման ժամանակամիջոցում հատկացվող բնակելի տարածությունը պետք է համապատասխանի սանիտարական և տեխնիկական պահանջներին:

Նորոգումը ավարտվելուց և տունը պետական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո վարձակալն իրավունք ունի բնակեցվելու նախկին տարածությունում:

Վարձակալը պարտավոր է մուծելու միայն հիմնական նորոգման ժամանակ նրան հատկացված բնակելի տարածության բնակարանավարձը:

Վերաբնակեցման հետ կապված ծախսերը պետք է հատուցվեն վարձատուի կողմից:

Այն դեպքում, երբ վարձակալի և նրա ընտանիքի անդամների կողմից զբաղեցվող բնակելի տարածությունը հիմնական նորոգման հետևանքով չի կարող պահպանվել կամ զգալիորեն կմեծանա և վարձակալի մոտ կգոյանա հավելյալ բնակելի մակերես, վարձակալին և նրա ընտանիքի անդամներին պետք է հատկացվի մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն մինչև հիմնական նորոգումն սկսելը: Եթե հիմնական նորոգման հետևանքով բնակելի տարածությունը էապես կփոքրանա, վարձակալի պահանջով նրան և նրա ընտանիքի անդամներին մինչև հիմնական նորոգումն սկսելը պետք է հատկացվի մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն: Վեճ ծագելու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։