Հոդված 138. Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործման ու նորոգման կազմակերպումը
Հոդված 138. Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործման ու նորոգման կազմակերպումը
Պետական ու հանրային բնակարանային ֆոնդի, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործումն ու նորոգումը իրականացվում են բնակարանային ֆոնդի շահագործման և նորոգման միասնական կանոնների ու նորմաների պարտադիր պահպանմամբ:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` քաղաքներում և քաղաքատիպ ավաններում պետական բնակարանային ֆոնդի (անկախ գերատեսչական պատկանելությունից) շահագործումն ու նորոգումը իրականացնում են միասնական բնակարանային-շահագործման և միասնական նորոգման շինարարական ծառայությունները` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված կարգով:
Պետական բնակարանային-շահագործման և նորոգման-շինարարական ծառայությունները պայմանագրով իրականացնում են հանրային բնակարանային ֆոնդի տների և բնակարանային-շինարարական կոոպերատիվների տների տեխնիկական սպասարկումն ու նորոգումը: