Հոդված 18. բնակարանային-շահագործման կազմակերպությունները
Հոդված 18. բնակարանային-շահագործման կազմակերպությունները
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի շահագործման համար ստեղծվում են բնակարանային-շահագործման կազմակերպություններ, որոնց գործունեությունն իրականացվում է տնտեսական հաշվարկի հիման վրա:
Բնակարանային-շահագործման կազմակերպություններն ապահովում են բնակարանային ֆոնդի պահպանությունը և նրա պատշաճ օգտագործումը, քաղաքացիների սպասարկման բարձր մակարդակը, ինչպես նաև վերահսկում են, որ քաղաքացիները պահպանեն բնակելի տարածությունների օգտագործման, բնակելի տան և տանը հարող տերիտորիայի պահպանության կանոնները:
Բնակելի տունը կարող է շահագործվել միայն մեկ բնակարանային-շահագործման կազմակերպության կողմից: Եթե գերատեսչական կամ հանրային բնակարանային ֆոնդի տների շահագործման համար չի կարող ստեղծվել բնակարանային-շահագործման կազմակերպություն, ապա տների շահագործումն անմիջականորեն իրականացնում է համապատասխան ձեռնարկությունը, հիմնարկը, կազմակերպությունը:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարանային-շահագործման կազմակերպության տիպային կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը կամ ԽՍՀՄ նախարարությունը, պետական կոմիտեն, գերատեսչությունը:
հոդված 19. Հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների մասնակցությունը պետական ու հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը
Արհեստակցական միությունները, մյուս հասարակական կազմակերպությունները, աշխատավորական կոլեկտիվները խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և հասարակական կազմակերպությունների կանոնագրքերին /կանոնադրություններին/ համապատասխան, ինչպես նաև քաղաքացիները մասնակցում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը, բնակելի մակերես ստանալու հերթականության սահմանումը, ինչպես նաև պետական ու հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի մակերեսի բաշխումը կատարվում են հասարակական վերահսկողության ներքո և հրապարակայնության պահպանմամբ:
Առաջնահերթ կարգով բնակելի տարածություններ ստանալու իրավունք ունեցող բանվորների և ծառայողների, ինչպես նաև աշխատանքում բարձր ցուցանիշներ ձեռք բերած և հասարակական կյանքին ակտիվորեն մասնակցող արտադրության նորարարների և առաջավորների համար ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվների որոշմամբ կոլեկտիվ պայմանագրերում կարող են նախատեսվել ըստ աշխատանքի վայրի բնակելի մակերեսով ապահովելիս նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու արտոնյալ հիմքեր, ինչպես նաև այդ նպատակների համար հատկացվող բնակելի մակերեսի քանակը: կոլեկտիվ պայմանագրերում արտադրության հիշյալ նորարարների և առաջավորների համար կարող է նախատեսվել բնակելի տարածությունների հատկացում առաջնահերթ կարգով:
(29.05.86, 25.06.86 խմբագրությամբ)
հոդված 20. Բնակարանային ֆոնդի կառավարմանը և պահպանության ապահովմանը հասարակական ինքնագործունեության մարմինների մասնակցության կարգը
Տնային, թաղային կոմիտեները և հասարակական ինքնագործունեության մյուս մարմինները` իրենց կանոնադրություններին համապատասխան, պետական մարմիններին աջակցություն են ցույց տալիս բնակարանային ֆոնդի շահագործման և նրա պահպանության ապահովման գործում, մասնակցում են բնակարանային ֆոնդի կառավարմանը և քաղաքացիների կողմից բնակելի տարածություններից օգտվելու և բնակելի տների պահպանման կանոնները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացմանը: