Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 109. Բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 109. Բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգը

Բնակարանային-շինարարական կոոպերատիվները կազմակերպվում են պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի համապատասխան վարչությանը կամ բաժնին առընթեր, կամ էլ ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանն առընթեր:

Բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

Բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագիրքը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

Բնակարանային-շինարարական կոոպերատիվը գործում է բնակարանային-շինարարական կոոպերատիվի օրինակելի կանոնագրքին համապատասխան` կոոպերատիվ ընդունվող անձանց ընդհանուր ժողովի կողմից ընդունված կանոնագրքի հիման վրա: Բնակարանային-շինարարական կոոպերատիվի կանոնագիրքը ենթակա է գրանցման պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեում` ըստ կոոպերատիվի կազմակերպման վայրի:

Կազմակերպվող բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ ընդունվող այն քաղաքացիները, որոնք մտցված են պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հաստատված անձանց ցուցակի մեջ, տվյալ կոոպերատիվի անդամներ են համարվում կանոնագրքի գրանցման պահից: Գործող բնակարանային-շինարարական կոոպերատիվ ընդունված քաղաքացիները նրա անդամներն են համարվում ընդհանուր ժողովի որոշումը պատգամավորների տեղական խորհրդի համապատասխան գործադիր կոմիտեի կողմից հաստատվելու պահից:

Բնակարանային-շինարարական կոոպերատիվները իրենց պատկանող բնակելի տների շահագործումն ու նորոգումն իրականացնում են կոոպերատիվ սեփականության իրավունքներով:

հոդված 110. Պատգամավորների տեղական խորհուրդների վերահսկողությունը բնակարանային-շինարարական կոոպերատիվների գործունեության նկատմամբ

Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները վերահսկողություն են իրականացնում բնակարանային-շինարարական կոոպերատիվների գործունեության, նրանց պատկանող տների շահագործման և նորոգման նկատմամբ: Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն իրավունք ունի վերացնելու կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ նրա վարչության որոշումը, եթե այն հակասում է օրենսդրությանը:

հոդված 111. Պետության օգնությունը բնակարանային-շինարարական կոոպերատիվներին

Պետությունը բնակարանային-շինարարական կոոպերատիվներին օգնություն է ցույց տալիս նրանց պատկանող տների շահագործման և նորոգման, ինչպես նաև հիմնական նորոգում կատարելու ժամանակամիջոցում բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամներին բնակելի տարածություններով ապահովելու գործում, երբ նորոգումը չի կարող կատարվել առանց այն տներում բնակվող քաղաքացիների վտարման:

Եթե բնակարանային-շինարարական կոոպերատիվներին պատկանող տունը ենթակա է քանդման պետական կամ հասարակական կարիքների համար հողամասը վերցնելու կապակցությամբ, քանդված տան փոխարեն կոոպերատիվին որպես սեփականություն տրվում է համարժեք բնակելի տուն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։