Հոդված 32. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու կարգը
Հոդված 32. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու կարգը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման ընդունումը ըստ բնակության վայրի կատարվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ (սույն օրենսգրքի 45 հոդված), իսկ ըստ աշխատանքի վայրի` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ:
Ըստ աշխատանքի վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների ցուցակները հաստատում է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն: Ցուցակի հետագա փոփոխությունների մասին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարը պարտավոր է հայտնել ցուցակը հաստատող գործադիր կոմիտեին:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ ընդունված քաղաքացուն այդ մասին գրավոր իրազեկ է դարձնում նրան հաշվառման ընդունած մարմինը: Քաղաքացին, որին մերժել են հաշվառման ընդունել, այդ մասին նույնպես իրազեկ է դարձվում գրավոր:
Առաջնահերթ և արտահերթ բնակելի տարածություններ ստանալու իրավունք ունեցող անձինք հաշվառվում են առանձին:
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ ընդունված քաղաքացիների ցուցակները հասցվում են ի գիտություն բոլորի և ենթակա են պարբերական ճշգրտման: