Հոդված 36. Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելու դեպքերը
Հոդված 36. Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը ավելի ուշ ժամկետների փոխադրելու դեպքերը
Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների այն քաղաքացու նկատմամբ, որը
1) չարամտորեն խախտում է աշխատանքային կարգապահությունը.
2) հարբեցողության և խուլիգանության համար մեկ տարվա ընթացքում բազմիցս ենթարկվել է վարչական տույժի կամ հասարակական ներգործության միջոցների.
3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եթե նա ենթակա չէ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառումից հանվելու` սույն օրենսգրքի 34 հոդվածի 5-րդ կետին համապատասխան.
4) չի զբաղվում հանրօգուտ աշխատանքով.
5) զրկված է ծնողական իրավունքից.
6) վերջին հինգ տարիների ընթացքում արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները` բնակարանի փոխանակման, բնակության համար պիտանի անձնական սեփականության իրավունքով նրան պատկանող բնակելի տան (տան մի մասի) օտարման, բնակելի տարածությունը քանդելու կամ փչացնելու հետևանքով.
7) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Բնակելի տարածություն ստանալու հերթականությունը կարող է փոխադրվել ավելի ուշ ժամկետների նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր հրաժարվել են սույն օրենսգրքի 41-43 հոդվածների պահանջներին համապատասխան հատկացված բնակելի տարածությունը ստանալուց:
հոդված 37. Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման վիճակի վերահսկողությունը
ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման վիճակի վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները և արհեստակցական միությունների համապատասխան մարմինները:
հոդված 38. Բնակելի տարածությունների առաջնահերթ հատկացումը
Բնակելի տարածությունները առաջին հերթին հատկացվում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող`
Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց.
Խորհրդային Միության հերոսներին, սոցիալիստական աշխատանքի հերոսներին, ինչպես նաև Փառքի, Աշխատանքային փառքի, «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» բոլոր երեք աստիճանների շքանշաններով պարգևատրվածներին.
որոշ ծանր խրոնիկական այն հիվանդություններով տառապող անձանց, որպիսիք թվարկված են խսհ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվող հիվանդությունների ցանկում.
քաղաքացիական կռիվների և հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանում և ԽՍՀՄ պաշտպանության համար այլ մարտական գործողությունների ժամանակ գործող բանակի կազմում գտնված անձանց, քաղաքացիական կռիվների և Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններին, ինչպես նաև ԽՍՀՄ պաշտպանության համար մարտական գործողություններին մասնակցած մյուս անձանց.
աշխատանքի 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին և զինծառայողների թվին պատկանող 1-ին ու 2-րդ խմբերի հաշմանդամներին.
պետական կամ հասարակական պարտականությունները կատարելիս, մարդու կյանքի փրկության, սոցիալիստական սեփականության և իրավակարգի պահպանության ժամանակ ԽՍՀՄ քաղաքացու պարտքը կատարելիս զոհված կամ արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին. արտադրության ոլորտում երկար ժամանակ բարեխղճորեն աշխատած բանվորներին ու ծառայողներին.
«Հերոսուհի մայր» կոչման արժանացած մայրերին, հինգ և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներին և միայնակ մայրերին.
հանրակրթական դպրոցների և պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին և մյուս մանկավարժական աշխատողներին. ընտանիքներին` երկվորյակներ ծնվելու դեպքում:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջնահերթ կարգով բնակելի տարածություն ստանալու իրավունք կարող է վերապահվել նաև այլ կատեգորիայի քաղաքացիների:
(12.12.86 խմբագրությամբ)
հոդված 39. Բնակելի տարածությունների արտահերթ հատկացումը
Բնակելի տարածությունը արտահերթ հատկացվում է այն քաղաքացիներին` որոնց բնակարանը տարերային աղետի հետևանքով դարձել է բնակության համար ոչ պիտանի.
ովքեր վերադարձել են պետական մանկական հիմնարկներից, ազգականների, խնամակալների կամ հոգաբարձուների մոտից, եթե օրենքով նրանց համար պահպանվել է նախկին բնակելի տարածությունը օգտագործելու իրավունքը, սակայն բնակվել այդ տարածությունում հնարավոր չէ.
ովքեր ավարտել են ասպիրանտուրան, կլինիկական օրդինատուրան, բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆեսիոնալ-տեխնիկական և այլ ուսումնական հաստատություններ և բաշխման կարգով աշխատանքի են ուղարկվել, եթե դա կապված է այլ վայր փոխադրվելու հետ.
ովքեր ապօրինի դատապարտվել և հետագայում արդարացվել են, եթե հնարավոր չէ նրանց կողմից նախկինում զբաղեցված բնակելի տարածությունը վերադարձնել.
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
հոդված 40. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածություն հատկացնելու կարգի կանոնադրությունը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածություն հատկացնելու կարգի կանոնադրությունը հաստատում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը:
(29.8.84 խմբագրությամբ)