Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 126. Վարձակալի վտարումը տան հիմնական նորոգման ընթացքում

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 126. Վարձակալի վտարումը տան հիմնական նորոգման ընթացքում

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան հիմնական նորոգում կատարելու անհրաժեշտության դեպքում, եթե նորոգումը չի կարող կատարվել առանց տանը բնակվող անձանց վտարելու, տան սեփականատերը իրավունք ունի պահանջելու վարձակալների վտարում:

Քաղաքացին, որին տունը պատկանում է անձնական սեփականության իրավունքով, պարտավոր չէ հիմնական նորոգման ժամանակամիջոցում վարձակալին այլ բնակելի տարածություն տրամադրել:

Եթե վարձակալը հրաժարվում է ազատել բնակելի տարածությունը, տան սեփականատերը իրավունք ունի պահանջելու նրա վտարումը դատական կարգով:

Նորոգումն ավարտելուց հետո տան սեփականատերը պարտավոր է վտարվածներին իրեն պատկանող տանը տրամադրել նախկինում նրանց զբաղեցրած կամ այլ համարժեք բնակելի տարածություն, բացառությամբ այն դեպքերի, երբ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հաստատված տան վերակառուցման պլանին համապատասխան` վարձակալի զբաղեցրած բնակելի տարածությունը չի պահպանվում:

հոդված 127. Բնակելի տան վարձակալության պայմանագիրը նորոգելու` վարձակալի իրավունքը

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վարձակալը իրավունք ունի նորոգելու պայմանագիրը:

Տան սեփականատերը իրավունք ունի հրաժարվելու պայմանագիրը նորոգելուց, այդ մասին վարձակալին նախազգուշացնելով պայմանագրի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ, եթե բնակելի տարածությունը անհրաժեշտ է տան սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների բնակության համար, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված պարտականությունները վարձակալի կողմից սիստեմատիկորեն չեն կատարվում: Վեճ ծագելու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Վարձակալը իրավունք չունի պահանջելու պայմանագրի նորոգում, եթե պայմանագիրը կնքվել է մեկ տարուց ոչ ավելի ժամկետով` այդ ժամկետը լրանալուց հետո բնակելի տարածությունը ազատելու պարտավորությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։