Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 102. Այն քաղաքացիները, որոնց վտարումը պաշտոնեական բնակելի տարածություններից չի թույլատրվում առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 102. Այն քաղաքացիները, որոնց վտարումը պաշտոնեական բնակելի տարածություններից չի թույլատրվում առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու

Պաշտոնեական բնակելի տարածություններից վտարելու դեպքում (սույն օրենսգրքի 101 հոդված) առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու չեն կարող վտարվել` պատերազմի հաշմանդամները և զինծառայողների թվին պատկանող մյուս այն հաշմանդամները, ովքեր հաշմանդամ են դարձել ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիա կամ խեղում ստանալու հետևանքով կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով. Հայրենական մեծ պատերազմի այն մասնակիցները, ովքեր գտնվել են գործող բանակի կազմում. այն զինծառայողների ու պարտիզանների ընտանիքները, ովքեր զոհվել կամ անհայտ կորել են ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական ծառայության այլ պարտականություններ կատարելիս. զինծառայողների ընտանիքները. ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության մարմինների շարքային կազմի և պետկազմի անձանց թվին պատկանող այն հաշմանդամները, ովքեր հաշմանդամ են դարձել պաշտոնեական պարտականությունները կատարելիս վիրավորվելու, կոնտուզիա կամ խեղում ստանալու հետևանքով. պաշտոնեական բնակելի տարածություն հատկացրած ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում առնվազն տասը տարի աշխատած անձինք. այն պաշտոնից ազատված անձինք, որի կապակցությամբ նրանց բնակելի տարածություն է հատկացվել, բայց ովքեր չեն դադարեցրել աշխատանքային հարաբերությունները այդ տարածությունը հատկացրած ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ. ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լուծարքի կամ աշխատողների թվակազմի կամ հաստիքի կրճատման կապակցությամբ աշխատանքից ազատված անձինք. ծերության կենսաթոշակառուները, անհատական կենսաթոշակառուները. այն մահացած աշխատողի ընտանիքի անդամները, որին հատկացված է եղել պաշտոնեական բնակելի տարածությունը. աշխատանքի 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց թվին պատկանող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները. միայնակ անձինք` նրանց հետ բնակվող անչափահաս երեխաների հետ միասին:

գ լ ու խ 4

հանրակացարաններից օգտվելը հոդված 103. հանրակացարաններ

Աշխատանքի կամ ուսման ժամանակամիջոցում բանվորների, ծառայողների, ուսանողների, սովորողների, ինչպես նաև այլ քաղաքացիների բնակության համար կարող են օգտագործվել հանրակացարանները: Որպես հանրակացարաններ տրամադրվում են հատկապես կառուցված կամ այդ նպատակով վերասարքավորված բնակելի տները: Հանրակացարանները կոմպլեկտավորվում են կահույքով, տնային գործածության և կուլտուր-կենցաղային ուրիշ առարկաներով, որոնք անհրաժեշտ են նրանցում ապրող քաղաքացիների բնակության, պարապմունքների և հանգստի համար:

խսհ Միության օրենսդրությանը համապատասխան` հանրակացարանների օրինակելի կանոնադրությունը հաստատում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը, ԽՍՀՄ նախարարությունները, պետական կոմիտեները և գերատեսչությունները` համաձայնեցնելով համապատասխան արհմիութենական և կոմերիտական մարմինների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։