Հոդված 104. Հանրակացարաններում բնակելի մակերես հատկացնելու և դրանից օգտվելու կարգը
Հոդված 104. Հանրակացարաններում բնակելի մակերես հատկացնելու և դրանից օգտվելու կարգը
Հանրակացարաններում բնակելի մակերես հատկացնելու և դրանից օգտվելու կարգը որոշվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հանրակացարաններում բնակելի մակերեսը բանվորներին, ծառայողներին, ուսանողներին, սովորողներին և մյուս քաղաքացիներին հատկացվում է աշխատանքի կամ ուսման ժամանակամիջոցի համար ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի, արհմիութենական կոմիտեի և կոմերիտմիության կոմիտեի համատեղ որոշմամբ` պահպանելով հանրակացարանների համար սահմանված նորման:
Բնակելի մակերես հատկացնելու մասին որոշման հիման վրա ադմինիստրացիան օրդեր է տալիս հանրակացարանում հատկացված բնակելի մակերեսը զբաղեցնելու համար:
Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:
Այն անձանց, ովքեր հանրակացարանից դուրս են եկել ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ, զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նույն ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն կամ ուսումնական հաստատություն վերադառնալու դեպքում պետք է նորից բնակելի տարածություն հատկացվի հանրակացարանում:
հոդված 105. Հանրակացարաններից վտարելը
Աշխատանքը դադարեցրած սեզոնային, ժամանակավոր աշխատողներն ու ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատած անձինք, ինչպես նաև ուսումնական հաստատություններում սովորած և դրանցից դուրս մնացած անձինք ենթակա են վտարման առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու այն հանրակացարանից, որ նրանց հատկացվել է աշխատելու կամ սովորելու կապակցությամբ:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների մյուս աշխատողները, ովքեր տեղավորվել են հանրակացարանում աշխատանքի կապակցությամբ, կարող են վտարվել առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու, եթե աշխատանքից ազատվել են սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառների, աշխատանքային կարգապահությունը խախտելու կամ հանցագործություն կատարելու համար: Այլ հիմքերով աշխատանքը դադարեցրած անձինք, ինչպես նաև սույն օրենսգրքի 102 հոդվածում թվարկված անձինք կարող են վտարվել միայն նրանց մեկ այլ բնակելի տարածություն հատկացնելով:
գ լ ու խ 5
բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելը եվ դրանցից օգտվելը հոդված 106. Բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում բնակելի տարածություն ստանալու իրավունքը
Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն մտնելու բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ և բնակարան ստանալու այնտեղից:
հոդված 107. Բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ ընդունվել ցանկացող քաղաքացիների հաշվառման կարգը
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի մեջ ընդունվել ցանկացող քաղաքացիների հաշվառման կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվ ընդունվել ցանկացող քաղաքացիներին հաշվառման վերցնելը կատարվում է ըստ այդ քաղաքացիների բնակության վայրի պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ, կամ ըստ նրանց աշխատանքի վայրի այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի համատեղ որոշմամբ, որին առընթեր կազմակերպվում է կոոպերատիվը:
Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ այդ ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում աշխատանքը թողած քաղաքացիները, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարի կամ պրոֆեսիոնալ հիվանդության հետևանքով մահացած աշխատողների ընտանիքները հաշվառման են ընդունվում այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների բանվորների և ծառայողների հետ համահավասար:
հոդված 108. Քաղաքացիներին բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունելու պայմանները
Քաղաքացիներին բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունելու պայմանները սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ կարող են ընդունվել 18 տարին լրացած անձինք, ովքեր մշտապես բնակվում են այն բնակավայրում, որտեղ կազմակերպվում է բնակարանային-շինարարական կոոպերատիվը, և բնակարանային պայմանները բարելավելու կարիք ունեն:
խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամ ընդունելու այլ պայմաններ և հիմքեր: