Հոդված 113. Կոոպերատիվի անդամի զբաղեցրած բնակելի տարածության փոխանակումը այլ բնակելի տարածության հետ
Հոդված 113. Կոոպերատիվի անդամի զբաղեցրած բնակելի տարածության փոխանակումը այլ բնակելի տարածության հետ
Կոոպերատիվի անդամը իրավունք ունի, իր հետ համատեղ բնակվող իր ընտանիքի անդամների համաձայնությամբ, պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ, իր զբաղեցրած բնակելի տարածությունը փոխանակելու տեղական խորհուրդների, պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպությունների տների, բնակարանային- շինարարական մյուս կոոպերատիվների տների այլ բնակելի տարածության հետ ինչպես տվյալ բնակավայրում, որտեղ նա բնակվում է, այնպես էլ ուրիշ բնակավայրերում, պայմանով, որ բնակարանային-շինարարական կոոպերատիվի տանը բնակեցվող անձը, սահմանված կարգի պահպանումով, ընդունվի կոոպերատիվի անդամ:
Եթե փոխանակման շուրջը կոոպերատիվի անդամի և նրա ընտանիքի անդամների միջև համաձայնություն չի կայացվել, ապա կոոպերատիվի անդամը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամը, որի համար փայակուտակման մասի նկատմամբ իրավունք է ճանաչված, իրավունք ունի դատական կարգով պահանջելու իր զբաղեցրած բնակելի տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) գտնվող տարածությունների հետ:
Փոխանակում չի թույլատրվում սույն օրենսգրքի 66 հոդվածում նշված դեպքերում: