Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 114. Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի բնակարանային իրավունքների և պարտականությունների որոշումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 114. Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի բնակարանային իրավունքների և պարտականությունների որոշումը

Բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները, բնակելի տարածություններից օգտվելու պայմանները և դրանց օգտագործումը դադարեցնելու հիմքերը որոշվում են կոոպերատիվի կանոնագրքով:

Բնակելի տարածությունը վարձով տալու և նրանում ժամանակավոր բնակիչներ բնակեցնելու կարգը, ժամանակավոր բացակայող կոոպերատիվի անդամի և նրա ընտանիքի անդամների համար բնակարանի նկատմամբ իրավունքի պահպանման պայմանները, փայակուտակումը բաժանելու դեպքում բնակելի տարածության օգտագործման կարգը և բնակարանային-շինարարական կոոպերատիվի տան բնակելի տարածությունների օգտագործման մյուս պայմանները պետք է նախատեսվեն բնակարանային-շինարարական կոոպերատիվի կանոնագրքով:

գ լ ու խ 6

բնակելի տարածություններից օգտվելը անհատական բնակարանային ֆոնդի տներում Հոդված 115. Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տնից օգտվելը

Անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն (տան մի մաս) ունեցող քաղաքացիները այն օգտագործում են անձամբ բնակվելու և իրենց ընտանիքների անդամների բնակության համար: Նրանք իրավունք ունեն տանը բնակեցնելու այլ քաղաքացիների, ինչպես նաև այն վարձով տալու խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ սահմանված պայմաններով ու կարգով:

Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող բնակելի տան (տան մի մասի) առավելագույն չափը, ինչպես նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տան օգտագործման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

հոդված 116. Տան պահպանությունն ապահովելու` սեփականատիրոջ պարտականությունները

Որպես անձնական սեփականություն բնակելի տուն ունեցող քաղաքացիները պարտավոր են ապահովել նրա պահպանությունը, իրենց հաշվին կատարել ընթացիկ ու հիմնական նորոգում, կարգին վիճակում պահել տանը հարող տերիտորիան:

Եթե քաղաքացին անտնտես վերաբերմունք է ցույց տալիս իրեն պատկանող տան նկատմամբ, առաջանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 143 հոդվածով նախատեսված հետևանքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։