Հոդված 120. Բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 120. Բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները
Բնակելի տան սեփականատիրոջ ընտանիքի անդամները, որոնց նա բնակեցրել է իրեն պատկանող տանը, իրավունք ունեն նրա հետ համահավասար օգտվելու տան բնակելի տարածություններից, եթե նրանց բնակեցնելիս այլ վերապահում չի եղել: Սեփականատիրոջ ընտանիքի անդամներ են ճանաչվում սույն օրենսգրքի 54 հոդվածի առաջին մասում նշված անձինք: Նրանք իրավունք ունեն սեփականատիրոջ կողմից իրենց տրամադրված տարածությունում բնակեցնելու իրենց անչափահաս երեխաներին. ընտանիքի այլ անդամների բնակեցումը թույլատրվում է միայն սեփականատիրոջ համաձայնությամբ: Բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը այդ անձանց համար պահպանվում է բնակելի տան սեփականատիրոջ հետ ընտանեկան հարաբերությունները դադարեցնելու դեպքում ևս:
Բնակելի տարածությունից օգտվելու կարգի և ծախսերին մասնակցելու չափի վերաբերյալ սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների միջև ծագած վեճերը լուծվում են դատական կարգով: