Հոդված 122. Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների վարձը
Հոդված 122. Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների վարձը
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածությունից օգտվելու վարձը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, սակայն չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից այդ տների համար սահմանած առավելագույն դրույքները:
Կոմունալ ծառայությունների վարձը գանձվում է բնակելի տարածությունից օգտվելու վարձից անկախ, ըստ սահմանված կարգով հաստատված տարիֆների:
Բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների համար վարձ մուծելու ժամկետները որոշվում են կողմերի համաձայնությամբ: