Հոդված 124. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը
Հոդված 124. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի փոփոխումը
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում վարձակալության պայմանագրի փոփոխում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքի 123 հոդվածով նախատեսված դեպքերի:
Վարձակալի մահվան դեպքում տան սեփականատերը պարտավոր է վարձակալության պայմանագրի մնացած ժամանակամիջոցի համար վարձակալության պայմանագիր կնքել մահացածի ընտանիքի` վարձով տրված տարածությունում բնակվող չափահաս անդամներից մեկի հետ:
հոդված 125. Անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող տներում բնակելի տարածության փոխանակումը
Անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տան բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի, տան սեփականատիրոջ համաձայնությամբ, իր զբաղեցրած բնակելի տարածությունը փոխանակելու այդ տան կամ անձնական սեփականություն հանդիսացող ուրիշ տան վարձակալի հետ` վարձակալության պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների փոխադարձ հանձնումով:
Բնակելի տարածությունների փոխանակման համար համաձայնություն տալուց` տան սեփականատիրոջ հրաժարվելը վարձակալի կողմից չի կարող վիճարկվել դատական կարգով: