Հոդված 129. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը սեփականատիրոջ պահանջով
Հոդված 129. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը սեփականատիրոջ պահանջով
Եթե բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետ նշելու, ապա սեփականատերը իրավունք ունի պահանջելու նրա լուծումը դատական կարգով, երբ վարձով տրված բնակելի տարածությունը անհրաժեշտ է տան սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների բնակության համար: Պայմանագրի լուծման մասին վարձակալը պետք է նախազգուշացվի երեք ամիս առաջ:
Բնակելի տարածությունից օգտվելու և կոմունալ ծառայությունների վարձը վարձակալի կողմից սիստեմատիկաբար չմուծվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 94 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով, սեփականատերը իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջելու պայմանագրի լուծում:
Պայմանագրի գործողությունը դադարեցվելու դեպքում այն վարձակալը, որը հրաժարվում է ազատել բնակելի տարածությունը, իր հետ բնակվող բոլոր անձանց հետ միասին ենթակա է վտարման դատական կարգով, առանց այլ բնակելի տարածություն տրամադրելու: