Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության իրավասությունը բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության իրավասությունը բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում

խսհ Միության իրավասության շրջանակներից դուրս բնակարանային հարաբերությունների կարգավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության տնօրինությանը ենթակա են`

1) հանրապետությունում բնակարանային հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.

2) միութենական-հանրապետական և հանրապետական ենթակայության բնակարանային տնտեսության ղեկավարումը, այդ տնտեսության պետական կառավարման մարմինների կազմակերպման ու գործունեության կարգի սահմանումը.

3) հանրապետությունում բնակարանային ֆոնդի հիմնական նորոգման պլանային առաջադրանքների հաստատումը.

4) հանրապետության տերիտորիայում բնակարանային ֆոնդի պետական հաշվառման իրականացումը.

5) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, բնակելի տարածությունների հատկացման և դրանց օգտագործման կարգի սահմանումը.

6) բնակարանավարձը և կոմունալ ծառայությունների վարձը մուծելու կարգի ու ժամկետների սահմանումը.

7) բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման և գործունեության կարգի, դրանց անդամների իրավունքների ու պարտականությունների սահմանումը.

8) բնակելի տների տեխնիկական շահագործման կանոնների ու նորմաների և տներին հարող տերիտորիաների օգտագործման կանոնների սահմանումը.

9) բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

10) բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում մյուս հարցերի լուծումը, եթե դրանք վերապահված չեն խսհ Միության իրավասությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։