Հոդված 130. Վարձակալության պայմանագրի փոփոխումը կամ լուծումը տան սեփականության իրավունքը ուրիշ անձի անցնելու դեպքում
Հոդված 130. Վարձակալության պայմանագրի փոփոխումը կամ լուծումը տան սեփականության իրավունքը ուրիշ անձի անցնելու դեպքում
Եթե այն տան սեփականության իրավունքը, որտեղ գտնվում է վարձով տրված բնակելի տարածությունը, անցնում է ուրիշ անձի, վարձակալության պայմանագիրը ուժի մեջ է մնում մինչև նրանում նշված ժամկետը լրանալը:
Եթե վարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետ նշելու, տան նոր սեփականատերը կարող է հրաժարվել պայմանագիրը նորոգելուց կամ այն լուծել սույն օրենսգրքի 127 և 129 հոդվածներում նշված հիմքերով ու կարգով: