Հոդված 137. Բնակելի տների պահպանությունն ապահովելու ուղղությամբ քաղաքացիների պարտականությունները
Հոդված 137. Բնակելի տների պահպանությունն ապահովելու ուղղությամբ քաղաքացիների պարտականությունները
Քաղաքացիները պարտավոր են ապահովել բնակելի տարածությունների պահպանությունը, հոգատարությամբ վերաբերվել սանիտարատեխնիկական և մյուս սարքավորումներին, բարեկարգման օբյեկտներին, պահպանել բնակելի տան և տանը հարող տերիտորիայի պահպանման կանոնները, հակահրդեհային անվտանգության կանոնները, մաքրություն ու կարգ պահպանել մուտքերում, վերելակների խցիկներում, սանդղավանդակներում և ընդհանուր օգտագործման մյուս տեղերում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվող պայմաններով ու կարգով բնակելի տարածություններում վարձակալները պետք է իրենց հաշվին կատարեն բնակելի տարածությունների` իրենց պարտականություններին վերագրված ընթացիկ նորոգում, իսկ բնակելի տարածությունն ազատելիս` այն հանձնել պատշաճ վիճակում:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները քաղաքացիներին աջակցություն են ցույց տալիս բնակելի տարածությունների ընթացիկ նորոգման գործում:
Այն ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, որոնց հաշվեկշռի մեջ է գտնվում բնակարանային ֆոնդը, նույնպես քաղաքացիներին աջակցություն են ցույց տալիս բնակելի տարածությունների ընթացիկ նորոգման գործում: