Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 14. Պատգամավորների տեղական խորհուրդների լիազորությունները բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 14. Պատգամավորների տեղական խորհուրդների լիազորությունները բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում

խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհուրդները`

1) ղեկավարում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային տնտեսությունը.

2) հաստատում են շրջանի, քաղաքի, քաղաքի շրջանի, ավանի, գյուղական բնակավայրի բնակարանային տնտեսության զարգացման պլանային առաջադրանքները և վերահսկում դրանց կատարումը.

3) ապահովում են խորհրդի տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի պատշաճ տեխնիկական վիճակը, հիմնական և ընթացիկ նորոգումը.

4) վերահսկողություն են իրականացնում գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի վիճակի և շահագործման նկատմամբ, բնակարանային-շինարարական կոոպերատիվների տների և քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների պահպանման նկատմամբ.

5) հաշվառում են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին.

6) բաշխում են պատգամավորների համապատասխան տեղական խորհրդին պատկանող բնակարանային ֆոնդը և քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնում պատգամավորների տեղական խորհուրդների տներում. վերահսկողություն են իրականացնում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, գերատեսչական և հասարակական բնակարանային ֆոնդի, ինչպես նաև բնակարանային-շինարարական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու ճշտության նկատմամբ.

7) լուծում են այլ հարցեր բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում` խսհ Միության օրենսդրությանը, սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությանը համապատասխան:

հատված ii

բնակարանային ֆոնդի կառավարումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։