Հոդված 142. Բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման նյութատեխնիկական ապահովումը
Հոդված 142. Բնակարանային ֆոնդի շահագործման ու նորոգման նյութատեխնիկական ապահովումը
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` պետական և հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի շահագործման ու նորոգման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները, դրանց ծախսման նորմաներին համապատասխան, հատկացվում են միութենական հանրապետությունների նախարարների խորհուրդներին, ԽՍՀՄ Նախարարություններին, պետական կոմիտեներին ու գերատեսչություններին` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
հատված y
պատասխանատվություն բնակարանային օրենսդրությունը խախտելու համար Հոդված 143. Պատասխանատվություն բնակարանային ֆոնդի ոչ պատշաճ օգտագործման և բնակարանային օրենսդրության մյուս խախտումների համար
Այն անձինք, ովքեր մեղավոր են`
բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիներին հաշվառման ընդունելու, հաշվառումից հանելու և քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու կարգը խախտելու,
բնակելի տների և բնակելի տարածությունների բնակեցման սահմանված ժամկետները չպահպանելու,
բնակելի տարածություններից օգտվելու կանոնները, ընդհանուր օգտագործման տեղերի, սանդղավանդակների, վերելակների, մուտքերի, տներին հարող տերիտորիաների սանիտարական պահպանման կանոնները խախտելու,
բնակելի տներն ու բնակելի տարածությունները ինքնագլուխ վերասարքավորելու և վերահատակագծելու ու դրանք նպատակին չօգտագործելու,
բնակելի տների, բնակելի տարածությունների և ինժեներային սարքավորումների շահագործման կանոնները խախտելու, դրանք անխնամ պահելու,
բնակելի տները, բնակելի տարածությունները, դրանց սարքավորումները և բարեկարգման օբյեկտները փչացնելու մեջ,
քրեական, վարչական կամ այլ պատասխանատվություն են կրում խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է պատասխանատվություն սահմանվել բնակարանային օրենսդրության նաև այլ խախտումների համար: