Հոդված 145. Բնակարանային վեճերի լուծման կարգը
Հոդված 145. Բնակարանային վեճերի լուծման կարգը
Բնակարանային վեճերը խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` լուծվում են դատարանի, արբիտրաժի, միջնորդ դատարանի և ընկերական դատարանի կողմից, ինչպես նաև դրա համար լիազորված մյուս մարմինների կողմից:
հատված yii
եզրափակիչ դրույթներ հոդված 146. Արտասահման ուղարկված քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելը
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, արտասահման աշխատանքի ուղարկված քաղաքացիները բնակելի տարածություններով ապահովվում են գտնվելու վայրում` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով ու պայմաններով:
հոդված 147. Միջազգային պայմանագրեր
խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան, եթե ԽՍՀՄ միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան խորհրդային բնակարանային օրենսդրության բովանդակած կանոնները, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
Նույնպիսի կարգ կիրառվում է Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրության վերաբերմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսդրությամբ նախատեսված կանոնները: