Հոդված 16. Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության լիազորությունները բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում պետական կառավարումն իրականացնելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարությունը հատկապես լիազորված է իրականացնելու պետական կառավարումը Հայաստանի Հանրապետության բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության ապահովման բնագավառում:
Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարությունը իրականացնում է կոորդինացումը բնակարանային ֆոնդի կառավարման, նրա շահագործման և նորոգման բնագավառում:
Հայաստանի Հանրապետության բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության ակտերը, որոնք հրատարակվում են նրա իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության տերիտորիայում պարտադիր են նախարարությունների, պետական կոմիտեների, գերատեսչությունների, նրանց ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համար, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների և քաղաքացիների համար: