Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 17. պետական և հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի կառավարումն իրականացնող մարմինները

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 17. պետական և հանրային բնակարանային ֆոնդի և բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի կառավարումն իրականացնող մարմինները

Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնում են նրանց գործադիր կոմիտեները և նրանց կողմից ստեղծվող կառավարման մարմինները:

Գերատեսչական բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնում են նախարարությունները, պետական կոմիտեները, գերատեսչությունները և նրանց ենթակա ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:

Հանրային բնակարանային ֆոնդի կառավարումն իրականացնում են կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների կառավարման մարմինները, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների մարմինները` իրենց կանոնագրքերին (կանոնադրություններին) համապատասխան:

Բնակարանային-շինարարական կոոպերատիվների ֆոնդի կառավարումը իրականացնում են կոոպերատիվների կառավարման մարմինները` իրենց կանոնագրքերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։