Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 25. Բնակարանային ֆոնդի պետական հաշվառումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 25. Բնակարանային ֆոնդի պետական հաշվառումը

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` բնակարանային ֆոնդի պետական հաշվառումն իրականացվում է խսհ Միության համար միասնական սիստեմով` խսհ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:

հոդված 26. Պետական վերահսկողությունը բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության նկատմամբ

Բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրն է ապահովել, որ բոլոր նախարարությունները, պետական կոմիտեները, գերատեսչությունները, պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, բնակարանային-շինարարական կոոպերատիվները, պաշտոնատար անձինք և քաղաքացիները պահպանեն բնակելի մակերեսը բաշխելու և բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացնելու կարգը, բնակարանային ֆոնդից օգտվելու և այն տեխնիկապես սարքին վիճակում պահելու կանոնները:

Բնակարանային ֆոնդի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում են պատգամավորների խորհուրդները, նրանց գործադիր և կարգադրիչ մարմինները, ինչպես նաև դրա համար հատկապես լիազորված պետական մարմինները` խսհ Միության օրենսդրությամբ սահմանված կարգով:

հատված iii

քաղաքացիների ապահովումը բնակելի տարածություններով

բնակելի տարածություններից օգտվելը

գ լ ու խ 1 բնակելի տարածությունների հատկացումը պետական եվ հանրային բնակարանային ֆոնդի տներում

հոդված 27. բնակելի տարածություն ստանալու քաղաքացիների իրավունքը

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիները իրավունք ունեն օգտագործման համար բնակելի տարածություն ստանալու պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տներում` խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ նախատեսված կարգով: Բնակելի տարածությունները տվյալ բնակավայրում մշտապես բնակվող հիշյալ քաղաքացիներին (եթե խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի սահմանված), որպես կանոն, հատկացվում են իբրև առանձին բնակարան մեկ ընտանիքի համար:

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` բնակարանային-շինարարական կոոպերատիվների անդամները, անձնական սեփականության իրավունքով բնակելի տուն ունեցող քաղաքացիները և այդ տներում բնակվող մյուս քաղաքացիները բնակելի տարածություններով ապահովվում են ընդհանուր հիմունքներով:

Քաղաքացիները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով (հոդված 28) և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ նախատեսված հիմքերով:

հոդված 28. Քաղաքացիներին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ համարելու հիմքերը

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում այն քաղաքացիները, ովքեր`

1) ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ունեն բնակելի տարածության` Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված մակարդակից ցածր ապահովվածություն.

2) երկար ժամանակ ենթավարձակալության պայմաններով ապրում են պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում կամ վարձակալության պայմանագրերով` բնակարանային-շինարարական կոոպերատիվներին պատկանող տներում կամ անհատական բնակարանային ֆոնդի տներում և չունեն ուրիշ բնակելի տարածություն.

3) բնակվում են հանրակացարաններում, բացառությամբ սեզոնային և ժամանակավոր աշխատողների, ինչպես նաև ուսման կապակցությամբ բնակվող քաղաքացիների.

4) բնակվում են այնպիսի բնակելի տանը (բնակելի տարածությունում), որը չի համապատասխանում սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին:

Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, զոհված կամ անհայտ կորած ռազմիկների (պարտիզանների) ընտանիքների և սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց համար Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից կարող են նախատեսվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների թվին նրանց դասելու արտոնյալ պայմաններ:

Քաղաքացիները կարող են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ համարվել նաև խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքերով:

հոդված 29. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը ըստ նրանց բնակության վայրի

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը, որպես կանոն, իրականացվում է ըստ բնակության վայրի` պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում: ԽՍՀՄ Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիները կարող են հաշվառման ընդունվել նաև ոչ ըստ իրենց բնակության վայրի:

հոդված 30. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառումը ըստ աշխատանքի վայրի

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող այն քաղաքացիների հաշվառումը, որոնք աշխատում են բնակարանային ֆոնդ ունեցող և բնակարանային շինարարություն կատարող կամ բնակարանային շինարարությանը փայատիրական մասնակցություն ունեցող ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կատարվում է ըստ աշխատանքի վայրի, իսկ նրանց ցանկությամբ` նաև ըստ բնակության վայրի: Նրանց հետ համահավասար հաշվառման են ընդունվում այն քաղաքացիները, որոնք այդ ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում աշխատանքը թողել են կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բժշկական, կուլտուր-լուսավորական և այլ հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողները, որոնք անմիջականորեն սպասարկում են տվյալ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվին, նույնպես հաշվառման են ընդունվում ձեռնարկություններում, նրանց բանվորների և ծառայողների հետ համահավասար:

հոդված 31. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև նրանց բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը որոշելու կարգը

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման, ինչպես նաև քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը որոշելու կարգը սահմանվում է խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։