Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 33. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվելու քաղաքացիների իրավունքի պահպանումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 33. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվելու քաղաքացիների իրավունքի պահպանումը

Բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը պահպանվում է այն քաղաքացիների համար, ովքեր

1) ժամանակավորապես բացակայում են` բնակելի տարածությունից օգտվելու` նրանց իրավունքի պահպանման ժամանակաընթացքում, բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերից.

2) անցել են ընտրովի պաշտոնի.

3) անցել են ծերության կամ հաշմանդամության կենսաթոշակի.

4) հաշվառման ընդունվելուց հետո ստացել են պաշտոնեական բնակելի տարածություն կամ հանրակացարան.

5) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մյուս դեպքերում:

Հաշվառման ընդունված քաղաքացու մշտական բնակության ուրիշ վայր փոխադրվելու դեպքում նրա փոխարեն հաշվառման է ընդունվում նրա ընտանիքի անդամներից մեկը, եթե չեն վերացել նրան բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու հիմքերը, ընդ որում, ըստ աշխատանքի վայրի կարիքավորների հաշվառման մեջ ընտանիքի անդամը ընդունվում է միայն այն դեպքում, եթե նա աշխատում է տվյալ ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում:

Հաշվառման ընդունված քաղաքացու մահվան դեպքում, եթե հիմքեր կան նրա ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող համարելու, նրա ընտանիքի անդամները պահպանում են հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

(29.08.84 խմբագրությամբ)

հոդված 34. Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառումից քաղաքացիներին հանելու հիմքերը

Քաղաքացիները հաշվառումից հանվում են`

1) բնակարանային պայմանների բարելավման դեպքում, որի կապակցությամբ վերացել են հաշվառման մեջ գտնվելու հիմքերը.

2) մշտական բնակության համար ուրիշ բնակավայր փոխադրվելու դեպքում.

3) ըստ աշխատանքի վայրի հաշվառման մեջ գտնվող քաղաքացու կողմից ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում, բացի սույն օրենսգրքի 33 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերից.

4) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին քաղաքացու կողմից իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացվելու կամ հաշվառման ընդունելու հարցը լուծելիս պաշտոնատար անձանց կողմից անօրինական գործողություններ թույլ տրվելու դեպքում.

5) վեց ամսից ավելի ժամկետով ազատազրկման, ինչպես նաև աքսորի կամ արտաքսման դատապարտվելու դեպքում:

Հաշվառումից հանում են այն մարմինները, որոնք իրավունք ունեն որոշում կայացնելու հաշվառման ընդունելու մասին (սույն օրենսգրքի 32 հոդվածի առաջին մաս):

Ընդունված որոշման մասին գրավոր հայտնվում է քաղաքացուն:

հոդված 35. Քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացնելու հերթականությունը

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին բնակելի տարածություններ հատկացվում են ցուցակներով սահմանված հերթականության կարգով, ելնելով հաշվառման մեջ ընդունելու ժամանակից և շահագործման հանձնվող ու ազատվող բնակելի տարածության ծավալից:

Հերթականությունը որոշվում է.

ըստ բնակության վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների նկատմամբ` պատգամավորների համապատասխան շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից, բնակարանային հարցերի համապատասխան հանձնաժողովի մասնակցությամբ (սույն օրենսգրքի 45 հոդված).

ըստ աշխատանքի վայրի հաշվառման ընդունված քաղաքացիների նկատմամբ` ձեռնարկության, հիմնարկի և կազմակերպության ադմինիստրացիայի կողմից, արհմիութենական կոմիտեի հետ համատեղ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Բնակելի տարածություններ ստանալու առաջնահերթ և արտահերթ իրավունք ունեցող քաղաքացիները մտցվում են առանձին ցուցակների մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։