Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 41. Բնակելի մակերեսի նորման

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 41. Բնակելի մակերեսի նորման

Բնակելի մակերեսի նորման յուրաքանչյուր մարդու համար սահմանվում է ինը քառակուսի մետր:

Քաղաքացիներին բնակելի տարածությունը հատկացվում է բնակելի մակերեսի սահմանված նորմայի շրջանակներում, բացառությամբ խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, բայց ոչ պակաս այն չափից, որը որոշել են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհուրդը:

Բնակելի մակերեսի նորմայից ավելի առանձին կատեգորիաների քաղաքացիներին հատկացվում է լրացուցիչ բնակելի մակերես` որպես սենյակ կամ տասը քառակուսի մետրի չափով: Որոշ ծանր խրոնիկական հիվանդություններով տառապող քաղաքացիների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, որոնց այդ մակերեսը անհրաժեշտ է նրանց աշխատանքի պայմաններից ու բնույթից ելնելով, լրացուցիչ բնակելի մակերեսի չափը կարող է ավելացվել:

խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` լրացուցիչ բնակելի մակերես հատկացնելու կարգն ու պայմանները և այն ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաների ցանկը սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ:

(10.03.90 խմբագրությամբ)

հոդված 42. Բնակելի տարածություններին ներկայացվող պահանջները

Բնակության համար քաղաքացիներին հատկացվող բնակելի տարածության բարեկարգվածության աստիճանը, ելնելով բնակավայրի պայմաններից, սանիտարական եվ տեխնիկական պահանջներից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հատկացված բնակելի տարածությունները պետք է գտնվեն տվյալ բնակավայրի սահմաններում:

Չի թույլատրվում 4-րդ կարգի վթարային և խարխուլ տներում, բարաքներում, նկուղներում և բնակության համար չհարմարեցված այլ շինություններում ազատված բնակելի տարածությունների բնակեցում, ինչպես նաև բնակեցում այն տներում, որոնք ենթակա են քանդման կամ ոչ բնակելի տարածության փոխադրման:

(42-րդ հոդվածը խմբ. 26.09.95 ՀՕ-5)

հոդված 42.1. Կոլտնտեսությունների և այլ գյուղատնտեսական կոոպերատիվների տներում քաղաքացիներին բնակելի տարածությամբ ապահովելու առանձնահատկությունները

Կոլտնտեսությունների տներում քաղաքացիներին բնակելի տարածությամբ ապահովելիս կոլտնտեսություններն իրավունք ունեն կոլտնտեսականների, աշխատանքային պայմանագրերով կոլտնտեսություններում աշխատող անձանց և այլ քաղաքացիների համար, որոնց բնակելի տարածություն է հատկացվում կոլտնտեսությունների տներում, սահմանելու նրանց բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու արտոնյալ հիմքեր: Կոլտնտեսության անդամները և մյուս աշխատողները կարող են բնակարանային պայմանների բարելավման կարիքավորների հաշվառման վերցվել և կոլտնտեսությունների տներում ապահովվել բնակելի տարածությամբ` անկախ տվյալ բնակավայրում մշտապես բնակվելուց:

Բարձր որակավորում ունեցող առանձին մասնագետների և այլ աշխատողների, հաշվի առնելով նրանց աշխատանքային ներդրումը, ինչպես նաև կոլտնտեսությունում աշխատանքի հրավիրվող անձանց կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություններ կարող են տրամադրվել արտահերթ կարգով:

Կոլտնտեսությունների տներում բնակելի տարածություն կարող է հատկացվել սույն օրենսգրքի 41-րդ հոդվածով սահմանված բնակելի տարածության նորմայից ավելի:

Կոլտնտեսությունների տներում քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելու` սույն հոդվածով նախատեսված արտոնյալ պայմանները, ինչպես նաև արտահերթ կարգով քաղաքացիներին բնակելի տարածություններով ապահովելու համար առանձնացվող բնակելի տարածության քանակը սահմանելու մասին որոշումներն ընդունվում են կոլտնտեսությունների անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորվածների ժողովի կողմից:

Մյուս գյուղատնտեսական կոոպերատիվները քաղաքացիներին այդ կոոպերատիվների տներում բնակելի տարածություններով ապահովելիս ունեն այն նույն իրավունքները, ինչ և կոլտնտեսությունները:

(05.10.95 խմբագրությամբ)

հոդված 43. Բնակելի տարածություններ հատկացնելիս քաղաքացիների շահերը հաշվի առնելը

Բնակելի տարածություններ հատկացնելիս չի թույլատրվում մի սենյակում ինը տարեկանից բարձր տարբեր սեռի անձանց բնակեցումը, բացի ամուսիններից:

Բնակելի տարածությունը հատկացվում է` հաշվի առնելով քաղաքացու աշխատանքի վայրը, նրա առողջական վիճակը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Հաշմանդամներին, զառամյալներին, սրտանոթային և այլ ծանր հիվանդություններով տառապողներին, հաշվի առնելով նրանց ցանկությունները, բնակելի տարածություններ հատկացվում են ներքևի հարկերում կամ վերելակներ ունեցող տներում:

Հատկացվող բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում ընտանիքում հղի կնոջ առկայությունը:

հոդված 44. Բնակարանում ազատված բնակելի տարածությունների օգտագործումը

Եթե բնակարանում, որտեղ ապրում է վարձակալը, ազատվել է սենյակ, որը մեկուսացված չէ նրա զբաղեցրած բնակելի տարածությունից և նրան կից է, այդ սենյակը ենթակա է հանձնելու նրա օգտագործմանը:

Եթե մեկուսացված սենյակը ազատվել է այն բնակարանում, որտեղ բնակվում են մի քանի վարձակալներ, այն հատկացվում է ըստ սահմանված նորմայի բնակելի մակերեսով չապահովված վարձակալին (սույն օրենսգրքի 41 հոդված), ընդ որում ազատվող սենյակը ստանալու իրավունք ունի այն վարձակալը, որի ընտանիքը բնակարանային պայմանների բարելավման առավել կարիք ունի:

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների բացակայության դեպքում ազատված մեկուսացված սենյակը բնակեցվում է ընդհանուր կարգով:

հոդված 45. Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններ հատկացնելու կարգը

Պատգամավորների տեղական խորհուրդների բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից` խորհուրդների պատգամավորներից, հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներից գործադիր կոմիտեին առընթեր ստեղծվող բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովի մասնակցությամբ:

հոդված 46. Գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններ հատկացնելու կարգը

Գերատեսչական բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածությունները քաղաքացիներին հատկացվում են ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհեստակցական Միության կոմիտեի համատեղ որոշմամբ` հաստատված պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից, իսկ ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից նախատեսված դեպքերում` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի և արհեստակցական Միության կոմիտեի համատեղ որոշմամբ, հետագայում պատգամավորների համապատասխան խորհրդի գործադիր կոմիտեին հաղորդելով բնակեցման համար բնակելի տարածություններ հատկացնելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։