Հոդված 50. Բնակելի տարածության օրդերը անվավեր ճանաչելու հիմքերն ու կարգը
Հոդված 50. Բնակելի տարածության օրդերը անվավեր ճանաչելու հիմքերն ու կարգը
Բնակելի տարածության օրդերը դատական կարգով անվավեր կարող է ճանաչվել այն դեպքերում, եթե քաղաքացիները ներկայացրել են բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, եթե խախտվել են այլ քաղաքացիների կամ կազմակերպությունների իրավունքները օրդերում նշված բնակելի տարածության նկատմամբ, եթե պաշտոնատար անձինք անօրինական գործողություններ են կատարել բնակելի տարածություն հատկացնելու հարցը լուծելիս, ինչպես նաև բնակելի տարածություններ հատկացնելու կարգի ու պայմանների խախտման այլ դեպքերում:
Օրդերը անվավեր ճանաչելու մասին պահանջը կարող է ներկայացվել օրդերը հանձնելու օրվանից երեք տարվա ընթացքում:
գ լ ու խ 2
պետական եվ հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակելի տարածություններից օգտվելը