Հոդված 52. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի առարկան
Հոդված 52. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի առարկան
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում վարձակալության պայմանագրի առարկա է համարվում, որպես կանոն, առանձին բնակարանը: Պայմանագրի առարկա կարող է լինել նաև մեկ կամ մի քանի սենյակից բաղկացած մեկուսացված բնակելի տարածությունը:
Սենյակի մի մասը կամ այն սենյակը, որը մյուս սենյակի հետ կապված է ընդհանուր մուտքով (միջանցիկ սենյակներ), ինչպես նաև օժանդակ տարածությունները (խոհանոցը, միջանցքները և այլն) չեն կարող վարձակալության պայմանագրի ինքնուրույն առարկա լինել: