Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 54. Վարձակալի ընտանիքի անդամը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 54. Վարձակալի ընտանիքի անդամը

Վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն:

Եթե այս հոդվածի առաջին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:

Անձին վարձակալի ընտանիքի անդամ ճանաչելու վերաբերյալ վեճերը լուծվում են դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։