Հոդված 6. բնակելի տների և բնակելի տարածությունների նպատակայնությունը
Հոդված 6. բնակելի տների և բնակելի տարածությունների նպատակայնությունը
Բնակելի տները և բնակելի տարածությունները նախատեսվում են քաղաքացիների մշտական բնակության համար, ինչպես նաև սահմանված կարգով որպես պաշտոնեական բնակելի տարածություններ ու հանրակացարաններ օգտագործելու համար: Բնակելի տներում արդյունաբերական բնույթի կարիքների համար տարածություններ հատկացնելը արգելվում է:
Ցոկոլային և նկուղային հարկերում գտնվող տարածությունները բնակելիի վերասարքավորել չի թույլատրվում:
Բնակելի տների գործող ինժեներային սարքավորումները չպետք է խախտեն քաղաքացիների բնակվելու նորմալ պայմանները: