Հոդված 64. Վարձակալի բնակելի տարածությունում որպես խնամակալ կամ հոգաբարձու բնակվող անձի վտարումը
Հոդված 64. Վարձակալի բնակելի տարածությունում որպես խնամակալ կամ հոգաբարձու բնակվող անձի վտարումը
Այն անձինք, ովքեր վարձակալի բնակելի տարածությունում բնակեցվել են որպես խնամակալներ կամ հոգաբարձուներ, այդ բնակելի տարածության նկատմամբ ձեռք չեն բերում ինքնուրույն իրավունք: Խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարելու դեպքում, եթե այդ բնակելի տարածությունը օրենքով սահմանված կարգով չի ամրացված խնամակալին կամ հոգաբարձուին, նրանք ենթակա են դատական կարգով վտարման, առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:
հոդված 65. Բնակելի տարածությունների փոխանակումը
Բնակելի տարածության վարձակալը իր հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների, այդ թվում` ժամանակավոր բացակայող անդամների գրավոր համաձայնությամբ իրավունք ունի կատարելու զբաղեցրած բնակելի տարածության փոխանակում մի այլ վարձակալի կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի բնակելի տան /տան մի մասի/ կամ բնակարանի սեփականատիրոջ հետ, այդ թվում` այլ բնակավայրում բնակվողների հետ:
Եթե փոխանակման շուրջը ընտանիքի անդամների միջև համաձայնություն չի կայացվել, ապա այդ անձանցից յուրաքանչյուրը իրավունք ունի դատական կարգով պահանջելու զբաղեցրած տարածության հարկադրական փոխանակում տարբեր տներում (բնակարաններում) եղած տարածությունների հետ:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տներում բնակելի տարածությունների փոխանակումը թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ: Փոխանակման հարցում համաձայնությունից հրաժարվելը կարող է գանգատարկվել դատական կարգով, բացի կոլտնտեսություններին պատկանող տներում բնակելի տարածությունների փոխանակման դեպքերից:
Բնակելի տարածությունների փոխանակման համաձայնությունը ուժի մեջ է մտնում պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող օրդերները ստանալու պահից (սույն օրենսգրքի 49 հոդված): Օրդեր տալուց հրաժարվելը կարող է դատական կարգով գանգատարկվել վեցամսյա ժամկետում:
Բնակելի տարածությունների փոխանակման կարգը և այն պայմանները, որոնց առկայության դեպքում փոխանակում չի թույլատրվում, սահմանվում են խսհ Միության օրենսդրությամբ, սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
(10.03.90 խմբագրությամբ)
հոդված 66. Այն պայմանները, որոնց առկայության դեպքում բնակելի տարածությունների փոխանակում չի թույլատրվում
Բնակելի տարածությունների փոխանակում չի թույլատրվում`
1) եթե վարձակալի դեմ հայց է հարուցված բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին օրդերը անվավեր ճանաչելու մասին.
2) եթե բնակարանային-շինարարական կոոպերատիվի անդամի նկատմամբ հայց է հարուցված կոոպերատիվից հեռացնելու մասին.
3) եթե փոխանակությունը սպեկուլյատիվ կամ կեղծ բնույթ է կրում.
4) եթե փոխանակման հետևանքով վարձակալի բնակելի մակերեսի չափը ստացվում է այն նորմայից պակաս, որ սահմանված է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի կողմից` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներին հաշվառման ընդունելու համար.
5) եթե փոխանակվող բնակելի տարածություններից մեկը գտնվում է այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության տանը, որը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կամ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ մտցված է ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցուցակների մեջ, որոնց տներից թույլատրվում է այն բանվորների, ծառայողների (նրանց հետ բնակվող անձանց հետ միասին) դատական կարգով վտարումը, ովքեր դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հետ` սեփական ցանկությամբ առանց հարգելի պատճառի, կամ աշխատանքային կարգապահությունը խախտելու, կամ հանցագործություն կատարելու համար աշխատանքից ազատվելու կապակցությամբ: այն քաղաքացիները, ովքեր դադարեցրել են աշխատանքային հարաբերությունները այլ հիմքերով, ինչպես նաև բնակելի տարածությունը ստացել են ոչ աշխատանքային հարաբերությունների կապակցությամբ, իրավունք ունեն փոխանակում կատարելու ընդհանուր հիմքերով.
6) եթե տունը /բնակելի տարածությունը/ փլուզման վտանգի տակ է կամ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ ճանաչված է վթարային /բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է փոխանակում/, կամ ենթակա է քանդման, կամ հանձնվում է պետական կամ հասարակական կարիքների համար.
7) եթե բնակելի տարածությունը պաշտոնեական է կամ գտնվում է հանրակացարանում.
8) խսհ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող այլ դեպքերում:
(10.03.90 խմբագրությամբ)