Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 72. Առանձին բնակարանի վարձակալի` հավելյալ բնակելի մակերեսում ուրիշ քաղաքացիներ բնակեցնելու իրավունքը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 72. Առանձին բնակարանի վարձակալի` հավելյալ բնակելի մակերեսում ուրիշ քաղաքացիներ բնակեցնելու իրավունքը

Առանձին բնակարանից օգտվող վարձակալը կարող է միջնորդել համապատասխան պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության առջև ( ելնելով բնակելի ֆոնդի պատկանելությունից) ինը քառակուսի մետրից ոչ պակաս հավելյալ մեկուսացված սենյակը իր ընտրությամբ բնակարանային պայմանները բարելավելու կարիք ունեցողների հաշվառման մեջ գտնվող ուրիշ քաղաքացիներով բնակեցնելու մասին: Միջնորդությունը հարգվելու դեպքում նշված անձանց հետ կնքվում է բնակելի տարածության վարձակալության առանձին պայմանագիր:

հոդված 73. Բնակելի տարածության ենթավարձակալությունը

Բնակելի տարածության վարձակալը իրավունք ունի ընտանիքի` իր հետ համատեղ բնակվող անդամների համաձայնությամբ և վարձատուի համաձայնությամբ ենթավարձակալության տալու բնակելի տարածությունը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

Ժամանակավորապես մեկնելու դեպքում վարձակալը իրավունք ունի ենթավարձակալության տալու ամբողջ բնակելի տարածությունը` վարձատուի առջև պատասխանատու մնալով ըստ բնակելի տարածության պայմանագրի, իսկ մյուս դեպքերում` ենթավարձակալության տալու զբաղեցրած բնակելի մակերեսի մի մասը:

Բնակելի տարածությունը ենթավարձակալության տալ չի թույլատրվում, եթե ենթավարձակալի բնակեցման հետևանքով յուրաքանչյուր բնակչին ընկնող բնակելի մակերեսի չափը կարող է պակաս լինել սույն օրենսգրքի 41 հոդվածի առաջին մասով սահմանված նորմայից:

Բնակարանում մի քանի վարձակալների բնակվելու դեպքում բնակելի տարածությունը ենթավարձակալության տալու համար պահանջվում է բոլոր վարձակալների համաձայնությունը:

Ենթավարձակալության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր ձևով, հետագայում գրանցելով համապատասխան բնակարանային-շահագործման կազմակերպությունում:

Բնակելի մակերեսը անաշխատ եկամուտ կորզելու նպատակով սիստեմատիկաբար ենթավարձակալության տալու դեպքում ենթավարձակալության տրվող մեկուսացված բնակելի տարածությունը ենթակա է վերցվելու դատական կարգով:

Բնակելի տարածությունները ենթավարձակալության տալու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։