Հոդված 74. Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից օգտվելու վարձը
Հոդված 74. Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից օգտվելու վարձը
Ենթավարձակալության պայմանագրով բնակելի տարածությունից և կոմունալ ծառայությունից օգտվելու վարձի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, սակայն այն չի կարող գերազանցել այդ տարածության համար և կոմունալ ծառայությունների համար վարձակալի կողմից վճարվող բնակարանավարձի չափը:
Ենթավարձակալին տնային գործածության իրեր տրամադրելու դեպքում կողմերի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 28-րդ գլխի համապատասխան հոդվածներով: