Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 75. Ենթավարձակալության պայմանագրի դադարումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 75. Ենթավարձակալության պայմանագրի դադարումը

Ենթավարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ենթավարձակալն իրավունք չունի պահանջելու նորոգել պայմանագիրը և վարձակալի պահանջով պարտավոր է ազատել ենթավարձակալությամբ զբաղեցված տարածությունը: Բնակելի տարածությունը ազատելուց հրաժարվելու դեպքում նա ենթակա է վտարման դատական կարգով` առանց նրան այլ բնակելի տարածություն հատկացնելու:

Ենթավարձակալության պայմանագիրը կարող է ժամկետից շուտ լուծվել սույն օրենսգրքի 94 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով:

Եթե ենթավարձակալության պայմանագիրը կնքվել է առանց ժամկետ նշելու, ապա վարձակալը պարտավոր է ենթավարձակալության պայմանագիրը դադարեցնելու մասին ենթավարձակալին նախազգուշացնել երեք ամիս առաջ:

հոդված 76. Ժամանակավոր բնակիչներ

Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ բնակվող ընտանիքի անդամները փոխադարձ համաձայնությամբ կարող են թույլատրել իրենց օգտագործման տակ գտնվող բնակելի տարածությունում ժամանակավորապես բնակվելու այլ քաղաքացիների (ժամանակավոր բնակիչների), առանց նրանց հետ ենթավարձակալության պայմանագիր կնքելու և առանց բնակելի տարածության օգտագործման համար վարձ գանձելու:

Ժամանակավոր բնակիչների բնակեցումը մեկուկես ամսից ավելի ժամանակով թույլատրվում է միայն սույն օրենսգրքի 41 հոդվածի առաջին մասով սահմանված բնակելի մակերեսի նորմայի պահպանման պայմանով:

Ժամանակավոր բնակիչները պարտավոր են վարձակալի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների պահանջով անհապաղ ազատել բնակարանը: Հրաժարվելու դեպքում ժամանակավոր բնակիչները ենթակա են վտարման դատական կարգով` առանց նրանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:

հոդված 77. Ենթավարձակալների և ժամանակավոր բնակիչների վտարումը բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում

Վարձակալի բնակելի տարածությունում ենթավարձակալության պայմանագրի հիման վրա կամ որպես ժամանակավոր բնակիչներ բնակվող քաղաքացիները այդ տարածության նկատմամբ ինքնուրույն իրավունք չունեն, անկախ բնակվելու ժամկետից:

Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարման դեպքում միաժամանակ լուծվում է նաև ենթավարձակալության պայմանագիրը: Ենթավարձակալները և ժամանակավոր բնակիչները, բնակելի տարածությունը ազատելուց հրաժարվելու դեպքում, ենթակա են վտարման դատական կարգով` առանց նրանց այլ բնակելի տարածություն հատկացնելու:

հոդված 78. Բնակելի տարածության վերասարքավորումը և վերահատակագծումը

Բնակելի տարածության և օժանդակ տարածությունների վերասարքավորումը և վերահատակագծումը կարող են կատարվել միայն բնակարանը ավելի բարեկարգելու նպատակով և թույլատրվում են վարձակալի, նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների ու վարձատուի համաձայնությամբ և պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի թույլտվությամբ:

Վարձակալի և նրա ընտանիքի անդամների միջև համաձայնության բացակայության, ինչպես նաև վարձատուի հրաժարվելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:

Բնակելի և օժանդակ տարածությունների ինքնագլուխ վերասարքավորում կամ վերահատակագծում թույլ տված վարձակալը պարտավոր է իր հաշվին այդ տարածությունը բերել նախկին վիճակի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։