Հոդված 86. Բնակելի տարածություններից վտարելը
Հոդված 86. Բնակելի տարածություններից վտարելը
Պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը զբաղեցված բնակելի տարածությունից վտարում թույլատրվում է միայն օրենքով սահմանված հիմքերով:
Վտարումը կատարվում է դատական կարգով: Դատախազի սանկցիայով վարչական կարգով թույլատրվում է միայն այն անձանց վտարումը, ովքեր բնակելի տարածությունը զբաղեցրել են ինքնագլուխ կամ բնակվում են փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներում:
Բնակելի տարածություններից վտարվող քաղաքացիներին միաժամանակ հատկացվում է այլ բնակելի տարածություն, բացառությամբ խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներում նշված դեպքերի
(սույն օրենսգրքի 94-96 հոդվածներ):
հոդված 87. Վտարումը` քաղաքացիներին մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն հատկացնելով
Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակելի տներից քաղաքացիները վտարվում են մեկ այլ բարեկարգ բնակելի տարածություն հատկացնելով, եթե`
այն տունը, որտեղ գտնվում է բնակելի տարածությունը, ենթակա է քանդման.
տունը (բնակելի տարածությունը) գտնվում է փլուզման սպառնալիքի տակ.
տունը (բնակելի տարածությունը) ենթակա է ոչ բնակելիի վերասարքավորվելու: