Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-10-15-ից մինչև 2005-11-26։Բացել գործող տեքստը

Հոդված 91. Վտարման կապակցությամբ բարեկարգ բնակելի տարածության հատկացումը

գործել է մինչև 2005-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 91. Վտարման կապակցությամբ բարեկարգ բնակելի տարածության հատկացումը

Վտարման կապակցությամբ քաղաքացիներին հատկացվող այլ բնակելի տարածությունը պետք է լինի բարեկարգ և համապատասխանի սույն օրենսգրքի 41-43 հոդվածների պահանջներին:

Եթե վարձակալը զբաղեցրել է առանձին բնակարան կամ մեկ սենյակից ավելի, նրան համապատասխանորեն պետք է հատկացվի առանձին բնակարան կամ նույն թվով սենյակներից բաղկացած բնակելի տարածություն:

Եթե վարձակալն ունեցել է հավելյալ բնակելի մակերես, ապա բնակելի տարածություն է հատկացվում յուրաքանչյուր անձին ինը քառակուսի մետրից ոչ պակաս չափով, իսկ լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունք ունեցող վարձակալներին կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամին` հաշվի առնելով լրացուցիչ բնակելի մակերեսի իրավունքը:

Վտարվողին հատկացվելիք բնակելի տարածությունը պետք է նշված լինի վարձակալության պայմանագիրը լուծելու և վարձակալին վտարելու մասին դատարանի վճռում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։