Հոդված 96. Օրդերն անվավեր ճանաչելու հետևանքները
Հոդված 96. Օրդերն անվավեր ճանաչելու հետևանքները
Օրդեր ստացած անձանց անօրինական գործողությունների հետևանքով բնակելի տարածության օրդերը անվավեր ճանաչվելու դեպքում նրանք ենթակա են վտարման առանց այլ բնակելի տարածություն հատկացնելու: Եթե օրդերում նշված քաղաքացիները մինչ այդ օգտվել են պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տան բնակելի տարածությունից, նրանց պետք է հատկացվի այն բնակելի տարածությունը, որը նրանք զբաղեցրել էին, կամ այլ բնակելի տարածություն: Բնակելի տարածության օրդերը այլ հիմքերով անվավեր ճանաչվելու դեպքում օրդերում նշված քաղաքացիները ենթակա են վտարման` հատկացնելով այլ բնակելի տարածություն (սույն օրենսգրքի 93 հոդված) կամ նախկինում նրանց զբաղեցրած տարածությունը:
գ լ ու խ 3
պաշտոնեական բնակելի տարածություններից օգտվելը հոդված 97. Փաշտոնեական բնակելի տարածությունները
Պաշտոնեական բնակելի տարածությունները նախատեսվում են այն քաղաքացիների բնակեցման համար, ովքեր իրենց աշխատանքային հարաբերությունների բնույթի կապակցությամբ պետք է բնակվեն աշխատանքի վայրում կամ նրա մոտակայքում: Բնակելի տարածությունը պաշտոնեականի թվին է դասվում պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ: Պաշտոնեական բնակելի տարածությունների համար, որպես կանոն, առանձնացվում են առանձին բնակարաններ:
հոդված 98. Աշխատողների այն կատեգորիաների ցանկը, որոնց կարող են հատկացվել պաշտոնեական բնակելի տարածություններ
Աշխատողների այն կատեգորիաների ցանկը, որոնց կարող են հատկացվել պաշտոնեական բնակելի տարածություններ, սահմանվում է խՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
խՍՀ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքներին համապատասխան` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից որոշվող դեպքերում պաշտոնեական բնակելի տարածություններ կարող են հատկացվել առանձին կատեգորիաների զինծառայողի:
հոդված 99. Պաշտոնեական բնակելի տարածությունները կոլտնտեսություններին պատկանող տներում
Կոլտնտեսություններին պատկանող տներում բնակելի տարածությունները պաշտոնեականի թվին դասելը (այդ թվում նաև խսհ Միության և միութենական հանրապետությունների բնակարանային օրենսդրության հիմունքների կիրարկումից առաջ բնակեցված տներում) և այն կատեգորիաների աշխատողների ցանկի սահմանումը, որոնց կարող են այդպիսի տարածություններ հատկացվել, կատարվում են կոլտնտեսության անդամների ընդհանուր ժողովի կամ լիազորների ժողովի որոշմամբ, որը հաստատվում է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից: